Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

2017թ. Հարավային Օսեթիայում հանրաքվե կանցկացվի՝ Ռուսաստանին միանալու համար. «ՌԻԱ»

Մայիս 27,2016 00:50

2017թ. Հարավային Օսեթիայում հանրաքվե կանցկացվի, որի ժամանակ կպարզվի ցանկանո՞ւմ է արդյոք Հարավային Օսեթիան մտնել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ, թե՞ ոչ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։

Այս նախաձեռնությունը ստորագրել են Հարավային Օսեթիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը և խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը։ Այս որոշումն ընդունվել է հանրապետության քաղաքական խորհրդի նիստում՝ նախագահ Տիբիլովի ներկայությամբ։

Ընդունված փաստաթղթում նշվում է, որ նմանատիպ որոշում է կայացվել հաշվի առնելով Հարավային Օսեթիայի հեռահար շահերն ու հետաքրքրությունները, իսկ հանրաքվեն պետք է տեղի ունենա նախագահական ընտրություններից հետո։ Ավելի վաղ նախագահը հայտարարում էր, որ նմանատիպ հանրաքվե տեղի կունենա այն բանից հետո, երբ Հարավային Օսեթիայի  Սահմանադրության մեջ կկատարվեն որոշակի փոփոխություններ։

Հիշեցնենք, որ Հարավային Օսեթիան անկախություն է հռչակել 2008թ., իսկ նույն տարվա օգոստոսի 26-ին Ռուսաստանի Դաշնությունը ճանաչեց Օսեթիայի անկախությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031