Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան դիրիժորական միջազգային մրցույթ. «ՌԻԱ»

Հունիս 06,2016 10:32

2016թ. հունիսի 6-ից 14-ը Երևանում տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան դիրիժորական 12-րդ միջազգային մրցույթը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մրցույթին մասնակցելու հայտ է ուղարկել տարբեր երկրներ  ներկայացնող 57 դիրիժոր, որոնցից միայն 14-ին է թույլատրվել մասնակցել եզրափակիչ փուլին։ Մրցույթի համար ընտրվել է միջազգային ժյուրի։

Նշվում է, որ Արամ Խաչատրյանի անվան դիրիժորական 12-րդ միջազգային մրցույթն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Կոմիտասի անվան կոնսերվատորիայի միջոցներով և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930