Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային հեռուստաընկերությունը՝ «Եվրո-2016»-ի պաշտոնական հեռարձակող

Հունիս 07,2016 17:22 Share
Աջակցեք aravot.am-ին

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերին հայ ֆուտբոլասերները կարող են հետեւել Առաջին ալիքի եթերում: «Եվրո-2016»-ի պաշտոնական հեռարձակող Հանրային հեռուստաընկերությունը բոլոր ֆուտբոլասերներին հնարավորություն կընձեռի հետեւելու Եվրոպայի առաջնության բոլոր 51 հանդիպումներին:
Տարվա գլխավոր ֆուտբոլային իրադարձության հանդիպումները կմեկնաբանեն Առաջին ալիքի մեկնաբաններ Կարեն Գիլոյանը, Սլավա Սարգսյանը, Ռոբերտ Գասպարյանը, ինչպես նաեւ մեկնաբաններ Էդուարդ Քալանթարյանը, Խաչիկ Չախոյանը, Վահան Ղարիբյանը եւ Սուրեն Բաղդասարյանը:

Ֆուտբոլի Եվրոպայի 15-րդ առաջնությունը կանցկացվի Ֆրանսիայում հունիսի 10- հուլիսի 10-ը: Ֆրանսիական մարզադաշտերը կհյուրընկալեն 24 հավաքականի:

Առաջին ալիք
Հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել