Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդիպել է ապրիլյան քառօրյա կռիվներում վիրավորված զինծառայողին

Հունիս 07,2016 17:25 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց ապրիլյան քառօրյա կռիվներում վիրավորված զինծառայող, Վայոց ձորի մարզի Վարդահովիտ գյուղի բնակիչ Էդիկ Մասիսի Մարտիրոսյանին և զիվորի հորը՝ Մասիս Մարտիրոսյանին: Սրտառուչ զրույցի ընթացքում մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Մասիս Մարտիրոսյանին նման հայրենասեր որդի դաստիարակելու համար, իսկ Էդիկ Մարտիրոսյանին մաղթեց արագ ապաքինում: Մարզպետը հետաքրքրվեց Էդիկի բուժման ընթացքով: Էդիկը նշեց, որ բուժվել է Երևանի Մուրացանի անվան կենտրոնական զինվորական հոսպիտալում, որտեղ նրա նկատմամբ հանդես է բերվել հոգատար ու ջերմ վերաբերմունք:

Այժմ Էդիկ Մարտիրոսյանը գտնվում է մայրական խնամքի շրջանում, որից հետո կրկին բուժզննում կանցնի զինվորական հոսպիտալում և կմեկնի Արցախ՝ միանալու զինվոր ընկերներին և շարունակելու կիսատ մնացած ծառայությունը:
Մասիս Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանին, ցուցաբերած ֆինանսական և հոգեբանական աջակցության համար: Մարզպետն էլ իր հերթին նրանց ընտանիքին մշտապես աջակցելու պատրաստակամություն հայտնեց:

Մնում է մաղթել Էդիկ Մարտիրոսյանին և հայոց բանակի բոլոր զինվորներին բարի ու խաղաղ ծառայություն:

 

ՀՀ Վայոց ձորի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել