Լրահոս
Օրվա լրահոսը

Յուղի թարմ հետքի վրա անմիջապես պետք է աղ լցնել եւ սրբել հացի միջուկով

Հունիս 11,2016 14:00

Կարմիր գինուց, կեռասից եւ հատապտուղներից առաջացած հետքերը կարելի է մաքրել գլիցերինի եւ հում ձվի դեղնուցի խառնուրդով

Հագուստի վրա անցանկալի հետքը տհաճ երեւույթ է, որի հետեւանքով սիրելի հագուստը փչանում է: Օրինակ՝ շոկոլադի, սուրճի, կակաոյի, թեյի հետքերը կարող եք մաքրել տնային պայմաններում

hetqer3

1. Տաք աղաջրով եւ հետո ողողել սառը ջրով։
2. 1% սպիրտի լուծույթով։ Հետո մաքրած տեղը ողողել ջրով։ Այս եղանակը հարմար է սպիտակ եւ լավ ներկված գործվածքների համար։
3. Գլիցերինով։
4. Անուշադրի սպիրտի եւ ջրի լուծույթով:
Կարմիր գինուց, մրգերից, հատապտուղներից առաջացած անցանկալի հետքերը կարելի է մաքրել՝
1. Գլիցերինի եւ հում ձվի դեղնուցի խառնուրդով՝ 1:1, այնուհետեւ լվանալ գոլ ջրով:
2. Թողնել 2-3 ժամ թունդ աղաջրի մեջ, հետո լվանալ սառը օճառաջրով:
3. Կաթով: Կեղտոտված մասը թողնել տաք կաթի մեջ, այնուհետեւ լվանալ տաք ջրով:
4. Քացախով:
5. Թեթեւակի տաքացված բնափոխված սպիրտով:
6. Կիտրոնաթթվով՝ 1 բաժակ ջրին՝ 2 գրամ, հետո լվանալ գոլ ջրով:
7. Ջրածնի պերօքսիդով՝ 1 բաժակ ջրին՝ 2 թեյի գդալ, որից հետո սառը ջրով: Այս եղանակով կարելի է մաքրել սպիտակեղենի վրայի լաքաները:

hetqer8

Ճարպի եւ յուղի հետքերը կարող եք մաքրել թարմ հետքի վրա անմիջապես լցնելով աղ եւ սրբել հացի միջուկով։

1.Յուղի թարմ հետքը անմիջապես պետք է լվանալ։
2.Յուղի հետքը թրջել սառը ջրով եւ տրորել կարտոֆիլի, եգիպտացորենի կամ ցորենի ալյուրով, մինչեւ հետքը անհետանա։
3.Արեւածաղկի յուղի հնացած բիծը կարելի է հեռացնել 3 բաժին տեխնիկական սպիրտի, 2 բաժին բեւեկնի եւ 3 բաժին բենզինի խառնուրդով։
4.Վերնահագուստի օձիքի վրայի յուղի հետքերը կարելի է մաքրել 10% անուշադրի սպիրտի, կերակրի աղի եւ մի քիչ ջրի խառնուրդով։
5.Ճարպի հետքերը բրդյա եւ մետաքսյա հագուստների վրայից հեշտ են լվացվում մանանեխի ջրային լուծույթում։ 1 բաժակ մանանեխը (փոշի վիճակում) բացել ջրով մինչեւ շիլայանման զանգված ստանալը, այնուհետեւ լուծել 10 լիտր տաք ջրի մեջ։
6.Հագուստները թրջել ստացված լուծույթում, թողնել 2-3 ժամ։ Պարզաջրելիս ջրին ավելացնել անուշադրի սպիրտ (1 լիտր ջրին 1 թեյի գդալ)։
7.Մետաքսե գործվածքի վրայից ճարպի եւ յուղի հետքերը հանելու համար պետք է կեղտոտված մասը 5-10 րոպե ընկղմել 0,5 թեյի գդալ անուշադրի սպիրտի, 1 ճաշի գդալ գլիցերինի եւ 1 ճաշի գդալ ջրի խառնուրդի մեջ: Այնուհետեւ գործվածքը լվանալ տաք ջրով:
8.Ճարպի եւ յուղի հետքերը կարելի է մաքրել նաեւ բենզինով, բեւեկնով, ացետոնով:
9.0,5 բաժակ ջրի, 1 թեյի գդալ անուշադրի սպիրտի եւ 1 թեյի գդալ լվացքի փոշու խառնուրդով տրորել կեղտոտված մասը:
10.Գործվածքը արդուկելով երկու կողմից դրված ծծողական թղթով կամ անձեռոցիկով:
11. Բաց գույնի կտորի վրայից կարելի է հեռացնել՝ կեղտոտված տեղը անմիջապես ծածկելով կավճի փոշով: Կավիճը 2-4 ժամ թողնելուց հետո թափ տալ:

hetqer8.-4
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Արավոտ»

10.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930