Լրահոս
Օրվա լրահոսը

Կապիտան Գեղամ Խաչատրյանին դատարանում ազգի հերոս կոչեցին (Տեսանյութ)

Հունիս 14,2016 12:55

«Ազգի հերոսն եկավ»,- այս բացականչությամբ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դիմավորեցին Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանին:

Նա այսօր դատարանում կշարունակի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստում հարցաքննությունը:

Այսօրվա նիստում էլ Գեւորգ Սաֆարյանի համակիրներից մեկը դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ դատարան գալիս ոտքի չկանգնեց ու դատարանի որոշմամբ հեռացվեց դատական նիստերի դահլիճից:

Գեւորգ Սաֆարյանի պաշտպանը՝ փաստաբան Տիգրան Հայրապետյանը Խաչատրյանի ութ տարբեր ցուցմունքներում արձանագրած իր  հակասություններն է այս պահին ներկայացնում:

Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն կատարելու համար:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930