Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան. «Սովորական օրերին թեժ գծի անհրաժեշտությունը չկա»

Հունիս 14,2016 13:05

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը իր մտահոգությունն էր հայտնել այն հանգամանքի շուրջ, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը թեժ գիծ չունի:

Aravot.am-ը ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչու պաշտպանության նախարարությունը՝ ի տարբերություն մի շարք նախարարությունների, թեժ գիծ չունի:

«Պաշտպանության նախարարությունը արտակարգ իրավիճակների նախարարություն չէ եւ ոչ էլ ոստիկանություն, եւ հետեւաբար, պաշտպանության նախարարությունում այդպիսի թեժ գծերի մասին, ինչի մասին ինքը խոսում է, անհրաժեշտությունը չկա: Պաշտպանության նախարարությունն ունի իր ինֆորմացիա տալու եւ ահազանգեր ստանալու բավականին լայն հնարավորությունների մեխանիզմ եւ առօրյայում իր խնդիրները այնպիսին չեն, ինչպիսին ասածս նախարարություններում: Հետեւաբար, դրա անհրաժեշտությունը մենք չենք տեսնում: Այն օրերին, երբ որ կար՝ ինքը գործում էր, գիտեք, որովհետեւ կար առօրյա լարվածություն: Իսկ սովորական օրերին դրա անհրաժեշտությունը չկա»,- պատասխանեց Արծրուն Հովհաննիսյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930