Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով ուզում է լինի՝ իր ապրած կյանքով, իր անցած ճանապարհով, իրա տեսակով ըտենց մարդ չկա, որ ինձ վիրավորի ու…». Վահե Էնֆիաջյան (Տեսանյութ)

Հունիս 14,2016 17:46

«Երրորդ դեմքով հայտարարություն էր տեղի ունեցել, ես ուզում եմ ասել՝ ով ուզում է լինի՝ իր ապրած կյանքով, իր անցած ճանապարհով, անկախ նրանից ով կողքին ինչ ուզում ա ասի, իրա տեսակով ըտենց մարդ չկա, որ կարողանա վիրավորանքի տեսքով ինձ անձնավորված մի բան ասի ու համարժեք պատասխանը չստանա»,- ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը լրագրողների հետ զրույցում Վարդան Այվազյանի հետ փոխադարձ վիրավորանքներն այսպես մեկնաբանեց:

Իր խոսքերով՝ «Մարդ պետք ա համապատասխան գիտակցում ունենա, արժեհամակարգ ունենա, որ ԱԺ ամբիոնը քաղաքական ամբիոն ա եւ մեր երկրում իրականում բազմաթիվ խնդիրներ կան, ծանրացած հարցեր կան, որոնց մասին պետք է ոչ միայն խոսել, այլեւ ուղիներ մատնանշել: Եթե կոնկրետ իմ խոսքը ոմանց համար էդքան ցավագին ա եղել, որ փորձել են էդ ձեւի մտածել, ով ուզում ա լինի, ես կարող եմ նման ձեւ ձեւակերպել ու առհասարակ ասել՝ եթե տենց մարդ էլ կա, ով ուզում ա լինի, ես կարող եմ իրա ճակատին նայելով ասեմ մի բան, որ նա բարոյական օրենքներից զուրկ ա»:

Մենք ճշտեցինք՝ Ձեր՝ «մեծ քիթ» ասածը Վարդան Այվազյանի՞ն էր վերաբերվում, Դուք իրե՞ն նկատի ունեիք, որ վիրավորվեց ու վիճեց՝ նա պատասխանեց. «Ով ուզում ա լինի՝ ես իրան եմ ասում, եթե ինձ նկատի ունի, ով ուզում ա լինի՝ իրան եմ ասում: Ինձ հասցեական ո՞վ ա բան ասել: Ես էլ, ընդհանուր առմամբ, երևույթի մասին եմ խոսել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930