Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը՝ Արթիկի քաղաքապե՞տ

Հունիս 14,2016 19:28

Նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետաոյանը համալրել է իշխող ՀՀԿ-ի շարքերը: Aravot.am-ի տեղեկություններով՝ պատգամավորն առաջիկայում ցանկանում է դառնալ Արթիկի քաղաքապետ: Իր ցանկությունը պատգամավորը փոխանցել է իշխող ՀՀԿ-ի ղեկավար այրերին: Հավելել է նաեւ, որ Արթիկի քաղաքապետի պաշտոնում իրեն կարդարացնի: Այսինքն, խորհրդարանական ընտրություններում կաշխատի ՀՀԿ-ի համար:

Aravot.am-ին այդպես էլ չհաջողվեց այս ամենի շուրջ խոսել պատգամավորի հետ: Նա խորհրդարանում առիթից առիթ է լինում, իսկ մեր հեռախոսազանգերին  չարձագանքեց: ՀՀԿ-ական պատգամավորները, սակայն, մեզ հետ զրույցներում փաստում էին, որ հայտնի փետրվարյան իրադարձություններից հետո ԲՀԿ-ից առաջինը հեռացած Մուշեղ Պետոյանը վերջին շրջանում բավական ջերմ հարաբերություններ ունի ՀՀԿ-ականների հետ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930