Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիսկեր, որոնք առկա են համայնքների խոշորացման գործընթացում

Հունիս 15,2016 16:19

Այսօր ԱԺ-ի արտահերթում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Կառավարությունը մինչ օրս հասցրել է պիլոտային երեք ծրագիր իրականացնել մարզերում, որոնք պետք է հիմք ծառայեն նախատեսված բարեփոխումներն առավել արդյունավետ իրականացնելու համար:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հարց հղելով հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին, կարևորեց, որ խոշորացման գործընթացի հիմքում պետք է լինի հենց համայնքների կառավարման արդյունավետության բարձրացումը, այդ թվում` տնտեսական և տեխնիկական միջոցների կառավարման առումով:

Պատգամավորը պատկերավոր օրինակ բերեց, որով մեծ համայնքները` ունենալով ավագանու մեծ թվով անդամներ, հետագայում վերարտադրվելու նպատակով կփորձեն համայնքի գումարներն օգտագործեն ի շահ այն համայնքների, որոնց ներկայացուցիչներն իրենք են հանդիսանում, այսպիսով՝ վտանգ է ստեղծվում, որ փոքր համայնքները կարող են, ըստ էության, զարգացման լուրջ վտանգների առջև կանգնեն:

Փոխնախարար Տերտերյանը նույնպես կարևորեց, որ այո, օրենսդրական փոփոխության միակ նպատակը հենց արդյունավետության բարձրացումն է, ինչպես նաև հաստատեց, որ ոչ բոլոր դեպքերում, բայց առկա է նման միտում, որ օրինակ կառուցապատում են ավագանու այս կամ այն անդամի տան հարակից փողոցը, լուսավորում համայնքի ղեկավարի փողոցը և այլն…

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Համայնքների խոշորացումը պիլոտային ծրագրով սկսվեց եւ բնական պիտի լիներ որ մի 2-3 տարուց հետո համեմատվեր ու քննարկվեր այդ քայլը արդյոք օգտակար եղավ, թե վնասակար, եւ նոր միայն այն առաջ քշվեր: Այս շտապողականությունը պարզ ցույց է տալիս որ նպատակը բոլորովին այլ է:
    Առաջ եկած բողոքները արդեն խոշորացված համայնքներից, որը միանգամայն սպասելի էր թե նախորդ (կոմունիստների) փորձերից եւ թե հասարակ տրամաբանությունից, ,,ազգի առաջնորդներին,, ստիպում են իրենց սեւ գործը արագ ավարտին հասցնել՝ ուղղված փոքր գյուղերի ամայացմանը,:
    Իսկ իրական նպատակն է ըստ հնարավորինս ընկճել գյուղաբնակների դիմադրությունը գլոբալ հողազավթման ու խոշորացման դեմ: Կուտակված կեղտոտ կապիտալը ,,լվացում,, ու գործնեության երկարատեւ, լեգալ ասպարեզ է պահանջում: Իրենց մեծ փողերն ի՜նչ անեն այլեւս: Օֆշորներն արդեն հարվածի տակ են, առեւտրի ու զվարճանքի օբյեկտների քանակը սահմանափակ է ու խիստ քվոտավորված, ուստի մնում է ձեռք բերել ամենահիմնականը՝ ՀՈՂԸ: Սա հենց այն վերջին կենսականն է, որը ցանկանում են խլել արդեն սատկող ժողովրդից, խաբելով – քլմստորելով, կաշառելով, վերջն էլ վախեցնելով ու ծեծ ու ջարդով՝ ըստ հայկական փորձարկված տեխնոլոգիաների: Այ սրա համար էլ փոքր գյուղերը պիտի քանդվեն ու մարդազրկվեն: Վա՜յ մեզ, որ այս աստիճան տխմար, անգետ ու անփուշ ժողովուրդ ենք:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930