Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժիրայր Սեֆիլյանի կալանավորումը քաղաքական հետապնդում է». Գեւորգ Սաֆարյան

Հունիս 22,2016 19:26

«Նրանք, որոնք պայքարում են հանուն արդարության, հայտնվում են ճաղերի հետեւում»,- Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ժիրայր Սեֆիլյանի կալանավորման վերաբերյալ լրագրողի հարցին նիստից հետո ասաց Գեւորգ Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ այսօր դատարանը շարունակում էր Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործի քննությունը:

Հիշեցնենք նաեւ, որ  Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը  կալանավորվել է ու նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել:

Գեւորգ Սաֆարյանը Ժիրայր Սեֆիյանի կալանավորումը համարում է քաղաքական հետապնդում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armine G says:

    Գեւորգ Սաֆարյանի եւ Ժիրայր Սեֆիյանի կալանավորումը քաղաքական հետապնդում է: Ինչ որ մեկը կասկած ունի՞ ներառյալ իշխանությունները:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930