Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնցքամարտի հուշամրցաշար նվիրված Արցախում զոհված վայոցձորցի Վարդան Վարդանյանի հիշատակին

Հունիս 29,2016 13:50

Հունիսի 28-ին ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի Վայոց ձորի մասնաճյուղի նախաձեռնությամբ Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Արցախում զոհված վայոցձորցի Վարդան Վարդանյանի հիշատակին նվիրված մրցաշար: Հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգով և Տերունական աղոթքով: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը և ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի Վայոց ձորի մասնաճյուղի ավագ մարզիչ Կարեն Մարտիրոսյանը:

25502

Նշենք, որ հուշամրցաշարին մասնակցում էին թվով 152 մարզիկներ ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի մարզերից և Երևան քաղաքից:

Ինչպես նշեց Կ. Մարտիրոսյանը, Վայոց ձորի մասնաճյուղը գործում է շուրջ 3 տարի և երեխաների շրջանում նշված սպորտաձևի նկատմամբ սերն ու հետաքրքրվածությունը գնալով աճում է:

Հարկ է նշել, որ Վարդան Վարդանյանի անվան հուշամրցաշարը կրելու է ամենամյա բնույթ:

 

Վայոց Ձորի  մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930