Լրահոս
Օրվա լրահոսը

24 տարի` սպասման մեջ. անհայտ կորածների հարազատները «Եռաբլուրում» էին. (ֆոտոշարք)

Հունիս 29,2016 17:27

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հունիսի 29-ին` Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ, կայացավ ոգեկոչման արարողություն, որին մասնակցում էին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները, ՀՀ ՊՆ ներկայացուցիչները` նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, ազատամարտիկներ, անհայտ կորածների հարազատներ: Նրանք ծաղիկներ խոնարհեցին Արցախյան պատերազմում անհայտ կորած ազատամարտիկների հուշաքարին:

DCIM106MEDIA

DCIM106MEDIA

DCIM106MEDIA

DCIM106MEDIA

DCIM106MEDIA

«Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հ/կ-ի ղեկավար Ռիմա Առաքելյանը լրագրողներին տեղեկացրեց, որ 1992թ. այս օրը ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հասանղայա (ներկայիս Հայկաջուր) գյուղի մատույցներում տեղի ունեցած թեժ մարտերում անհայտ կորել է 76 հայ մարտիկ, որոնցից 22-ը` «Արաբո» ջոկատից: Ընդհանուր առմամբ, Արցախյան պատերազմում անհայտ կրածների թիվը մոտ 1000 է (200-ը` ՀՀ-ից):

Rima AraqelyanՏիկին Առաքելյանը նաեւ ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ է եւ փաստեց, որ անհայտ կորածների մասին տվյալների հավաքագրման գործում Ադրբեջանը ոչ մի քայլ չի անում:

«Եթե Ադրբեջանական Կարմիր խաչի գրասենյակը չլիներ, մենք ընդհանրապես ոչինչ չենք ունենա: Շատ դժվար է ճշտումներ անելը, ադրբեջանական կողմն ընդառաջ չի գալիս այդ աշխատանքին: Նրանց չեն էլ հետաքրքրում իրենց անհայտ կորածները: Մեր հանձնաժողովն ունի մասնագիտական աշխատանքային խումբ, որը զբաղվում է գերիների փնտրման աշխատանքներով: Արդեն որոշակի ճշտումներ են կատարվել: Կարմիր Խաչը ներկայում էլ անհայտ կորածների հարազատներից ԴՆԹ նմուշներ է վերցնում: Ասում են` դա լավ արդյունք է տալու: Արդեն 24 տարի մենք մեզ հույս ենք ներշնչում…»,-ասաց Ռիմա Առաքելյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930