Լրահոս
Օրվա լրահոսը

«Դավաճանության հայտարարություն է, որի համար Սերժ Սարգսյանին պետք է կանչենք պատասխանատվության». Զարուհի Փոստանջյան

Հուլիս 06,2016 18:02

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի մեկնաբանմամբ, Ժիրայր Սեֆիլյանի կալանավորումը մեր հայրենիքի ապագա ազատագրման կալանավորումն է:

«Որովհետեւ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը եւ կամավորագրումը, որով պատրաստ են ազատագրել մեր հայրենիքը, դրանք վտանգ են ներկայացնում Սերժ Սարգսյանի համար, որովհետեւ նա պայմանավորվել էր հանձնել տարածքները, դրանք ձախողվել են»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Զարուհի Փոստանջյանը:

Տիկին Փոստանջյանը պատմեց, որ ապրիլյան պատերազմի օրերին ինքը եղել է առաջին գծում ու իշխանության ներկայացուցիչներից ոչ մեկին առաջին գծում չի տեսել. «…Սերժ Սարգսյանն առաջին գծում չէր, նա օվկիանոսից այն կողմ էր, եւ պարզ չէ՝ ինչ հրաման է տվել: Ես հավատում եմ, որ եղել է պայմանավորված պատերազմ, առաջին օրը ունեցել ենք հիմնական զոհերը, իսկ այդքան զոհ եղել է այն պատճառով, որ չենք ունեցել համապատասխան հրաման պաշտպանություն իրականացնելու: Մատաղիսի վերեւի ու ներքեւի դիրքերը եղել են անպաշտպան, հիմնական պատճառը դա է եղել, կրկնում եմ, որ ունեցել ենք այդքան զոհ… պատահական չէ, որ Մատաղիսի հրամանատարը այդ օրերին չի գտնվել իր զորամասում եւ իր մարտական պարտականությունների մեջ, այլ՝ արձակուրդում:

Այդպիսի զորաշարժի առկայությունը ոչ միայն տեսանելի է արբանյակներից, այլեւ տեսանելի է մեր հետախուզության համար: Այս ամենը մեզ համար տեսանելի եղել է ու հայտնվել է կենտրոնին, իսկ կենտրոնից պատասխան չի եղել: Իմ կարծիքով, պատերազմի պայմանավորվածությունը եղել է Սերժ Սարգսյանի ու այլ անձանց միջեւ, պատահական չէր, որ նա հայտարարեց, որ պատրաստ է հանձնել հայապատկան տարածքներ»:

Ըստ տիկին Փոստանջյանի, պատերազմի արդյունքում ունենք դատարկված Թալիշ գյուղ եւ տարածքների կորուստ. «Այն պնդումները, որ մենք ունեինք 800 հազար հա անվտանգության գոտի եւ դրանից 800 հա-ն ենք զիջել, դա ուղղակի դավաճանության հայտարարություն է, որի համար Սերժ Սարգսյանին պետք է կանչենք պատասխանատվության: Նա մեր տարածքային ամբողջականության խախտումն ընդունում է՝ որպես այդպես էլ պետք է լիներ: Մինչդեռ դա պայմանավորված պատերազմի հետեւանք է, իսկ պայմանավորվածությունը խախտել են մեր քսանամյա երիտասարդները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031