Լրահոս
Օրվա լրահոսը

Դուրս է գրվել Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 40 տուժած

Հուլիս 21,2016 21:40

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել

«Երեկ ուշ երեկոյան և գիշերը Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մայրաքաղաքի բժշկական կազմակերպություններ դիմած տուժածներից 40-ն արդեն դուրս է գրվել։

Շարունակում է ստացիոնար բուժում ստանալ տարբեր վնասվածքներ ստացած 11 տուժած, որից 5-ը` ոստիկան։ Տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։

Բոլորն անցել են անհրաժեշտ գործիքային և լաբորատոր հետազոտություններ, ողջ ծավալով ստանում են նշանակված բժշկական օգնությունը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031