Լրահոս
Օրվա լրահոսը

17-ամյա Սայաթ Հարությունյանի աչքը ոստիկանների արձակած լուսաձայնային նռնակներից, ճայթուկներից վնասվել է

Հուլիս 30,2016 02:42

Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի մոտ այս պահին բազմամարդ է: Խորենացի եւ Սարի թաղի փողոցներում ոստիկանների արձակած լուսաձայնային նռնակներից, ճայթուկներից  տուժած քաղաքացիների հարազատներին թույլ չեն տալիս ներս մտնել եւ տեսակցել իրենց հարազատներին: Արգելողներից են նաեւ քաղաքացիական հագուստով ոստիկանները:

Grigor Lusavorich 3 Grigor Lusavorich 2 Grigor Lusavorich 1

Պայթյուններից տուժած Նարինե Փիլոյանի ծնողները ստիպված աղմուկ բարձրացրին, որպեսզի իրենց դստեր մասին մի լուր իմանան: Նարինեն մորը փոխանցեց, որ այրվածքներ ունի եւ, հավանաբար, իրեն կտեղափոխեն այլ հիվանդանոց: Մոր խնդրանքը՝ թույլ տալ տեսակցել աղջկան, ոստիկանները մերժեցին:

erexayi cnoghner

Այստեղ են նաեւ 17-ամյա Սայաթ Հարությունյանի հարազատները՝ քույրերը, որոնք շոկային վիճակում են: Այդ պայթունների ընթացքում վնասվել է  Սայաթի աչքը, ընդ որում, քույրերը պատմում են, որ Սայաթը դուրս էր եկել Սարի թաղ՝ հորեղբոր տուն գնալու համար:
David Sanasaryani mayrԱյստեղ են նաեւ Դավիթ Սանասարյանի ծնողները, նրանց եւս թույլ չեն տալիս ներս մտնել՝ որդուն տեսակցելու:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031