Լրահոս
Օրվա լրահոսը

«Չփորձե՜ք զբաղվել վրեժխնդրությամբ». Ռուբեն Բաբայանի կոչը` իշխանությանը

Օգոստոս 01,2016 17:14

«Կարծում եմ` շատ սթափ որոշում էր եւ գնահատելի: Այդպես նրանք ապացուցեցին` անկախ ընտրած մեթոդից, բոլոր դեպքերում դեմ են արյունահեղությանը եւ պատրաստ են հարցերը խաղաղ եւ քաղաքական ձեւով լուծելու»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի` իշխանություններին հանձնվելու փաստին, ասաց Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը:

Նրա խոսքով` եթե կատարվածից հետո երկրում ամեն ինչ նույնը մնա, «հրաբուխները» վերահսկել հնարավոր չի լինի. «Եթե սթափ ենք գնահատում կատարվածը, անկախ արդյունքից` պարտված ենք բոլորս: Մենք կարող ենք հաղթող լինել` համաձայնության եւ իրար հասկանալու արդյունքում: Շատ կուզենայի, որ այդպես լիներ, որ իրար հասկանալու եւ լսելու ունակությունը հաղթեին: Այդ թափված արյունն ու զոհերը նաեւ իմ մեղքն եմ համարում: Մինչեւ յուրաքանչյուրս մեր վրա չվերցնենք այդ մեղքը, նոր արյունահեղության համար ճանապարհ է բացվելու»:

Մեկնաբանելով Սարի Թաղում օրերս ոստիկանների կողմից ցուցարարների եւ լրագրողների հանդեպ իրականացրած բռնությունները` Ռուբեն Բաբայանն ասաց. «Դա հանցագործություն էր, որն ամբողջությամբ պետք է բացահայտվի, եթե ուզում ենք, որ երկրում երկխոսություն տեղի ունենա: Հասարակության պահանջը պետք է լինի` գործը մինչեւ վերջ հասցնել եւ ամեն օր հետամուտ լինել իրավունքների պաշտպանությանը: Անօրինականությունն ամեն օր պետք է կանխվի»:

Ռուբեն Բաբայանն իր հերթին «Սասնա ծռերի» հանձնվելու որոշման համատեքստում իշխանություններին հետեւյալ կոչն է ուղղում` «Չփորձե՜ք զբաղվել վրեժխնդրությամբ` համարելով, որ դա հաղթանակ էր, եւ պատժեք անօրինականություններ իրականացնողներին»:

Մեր զրուցակիցը նկատեց, որ մամուլում ակտիվ քննարկվեց կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին բերման ենթարկելու փաստը, բայց կարծում է, որ ապօրինի բերման ենթարկելու դեպքում տարբերություն չկա` ապօրինության զոհը ճանաչված ա՞նձ է, թե հասարակ քաղաքացի. «Եթե մարդն անմեղ է, ուրեմն` անմեղ է` անկախ կարգավիճակից»:

Անդրադառնալով տեղեկություններին, թե մի խումբ մտավորականների ստիպել են Ժիրայր Սեֆիլյանին ուղղված նամակը ստորագրել, Ռուբեն Բաբայանն ասաց, որ սկզբում հրապարակվել է նամակի խմբագրված տարբերակը, որից նա տեղյակ չի եղել, եւ որում «Սասնա ծռերին» ուղղված գնահատականները կոշտ են եղել, իսկ առաջարկը` «հանձնվելը»:

Իսկ իրական նամակում, ըստ Բաբայանի, անհատական եւ կոշտ գնահատականներ չկան, իսկ առաջարկն է` ոչ թե հանձնվել, այլ «զենքը վայր դնել», քանի որ տերմինները տարբեր են: «Զենքը վայր դնել, նշանակում է` հրավեր երկխոսության»,-նկատեց ռեժիսորը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Հետաքրքիր է… Պարոն Ռուբէն Բաբայանը միշտ ներկայացնում էք որպէս «Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, ռեժիսոր», սակայն երբեք որպէս Georges Soros-ի Open Society Foundations-ի Հայաստանի լայնածաւալ մասնաճիւղի նախագահը:

    Անշուշտ շատ աւելի ապահով, անմեղ ու անվնաս է «տիկնիկային»-ի նշումը…

    (Թեպետ տեղին է ընդգծել թէ George Soros-ը ինք աշխարհի ամենազօրեղ եւ ամենակարող, այլազան երկիրներում՝ ամենավերեւից թելերը քաշող, «puppet master»-ն է: )

    • Դուք սխալվում եք: Ռուբեն Բաբայանը նախագահը չէ:

      • Հ.Շ. says:

        հա լաւ, Յարգելի Աննա… I stand corrected…
        նշեալ Կազմակերպութեան Հայաստանի Վարչական Կազմի անդամ է…
        (իսկ արդեօք, ուրիշ ո՞վ…)

          • Հ.Շ. says:

            Եւ, դուք ոչ մէկ խնդիր չունիք Սորոս-ի հետ: Նազիսմի ժամանակ հետաքրքրական վաստակ ունեցող, ապա միւլթիմիալարատէր դարձած անձ մը որ, իր անսահման փողերի ուժով, աշխարհի տարածքին իր դաւանական գաղաբարաբանութիւնը կը սրսկէ, այլազան երկիրների մէջ քաղաքական յեղաշրջումներ գրգռելով, կազմակերպելով կամ քաջալերելով. որպէս յատուկ միտում ունենալով՝ Արեւելքը քաոսի վերածել, եւ Ռուսաստանի ազդեցութեան տակ գտնվող երկիրները մէկ առ մէկ միացնել Արեւմտեան Պլոքին:

  2. Արսեն Գ․ says:

    Open Society Foundations (OSF), formerly the Open Society Institute, is an international grantmaking network founded by business magnate George Soros.Open Society Foundations financially support civil society groups around the world, with a stated aim of advancing justice, education, public health and independent media.

    Open Society Foundations (OSF)Այն ֆինանսական աջակցություն է ցուցաբերում քաղաքացիական հասարակությանը ամբողջ աշխահում՝ խնդիր ունենալով նպաստել արդարադատույան համակրգի, առողջապահության, կրթության և ազատ մամուլի զարգացմանը։
    Այն հիմանդրվել է աշխարահռչակ տնտեսագետ Ջորջ Սորոսի կողմից, մարդ , որը 1 օրում 1992 թ-ի ֆինանսական ճգնածամի ժամանակ ստացան 1մլդ դոլարի շահույթ ։ Այդ օրը անգլիական ֆիանսական պատմության մեջ կոչվեց սև Չորեքշաբթի։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031