Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած կամավորականները հյուրընկալվել են

Օգոստոս 10,2016 19:50

ՀՀ ՊՆ վարչական համալիրում օգոստոսի 10-ին հյուրընկալվել են ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած կամավորական ջոկատների հրամանատարներն և մի շարք մարտիկները:

Ողջունելով հյուրերին, իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շեշտել է, որ հայ ժողովուրդը վտանգի պահին միշտ միասնական է վտանգներին դիմագրավելու համար: «Մեր նորօրյա պատմության ընթացքում կարողացել ենք ստեղծել պետություն, բանակ, անվտանգային համակարգ և տանել նրան, որ հայկական բանակը դառնա անվտանգության ապահովման առանցքը և նրա շուրջը մենք բոլորս համախմբվենք: Ապրիլի սկզբին ԼՂՀ-ի դեմ սանձազերծված գործողությունների չեզոքացումն էլ վկայությունն է նրա, որ պաշտպանության բանակն իր առջև դրված խնդիրները կատարում է: Բայց երբ բանակը համալրվում է նաև մարտական ընկերներով, կամավորականներով, այն ավելի ամուր, ավելի հզոր է դառնում և ավելի մեծ հենք է ստեղծում ապագա անվտանգային համակարգը ձևավորելու համար»,- ասել է Սեյրան Օհանյանը:

Մարտական գործողություններին մասնակցած կամավորականներն էլ իրենց խոսքում նշել են, որ ապրիլյան գործողությունների և իրավիճակի կայունացման օրերին ունեցել են նույն զգացողություններն ու ապրումները, ինչ Արցախյան հերոսամարտի օրերին, սակայն դիրքերում փաստել են, որ իրենցից ավելի հզոր և մարտական առավել բարձր ոգի ունեցողներ էլ կան. նրանք այսօր դիրքերում կանգնած պաշտպանության բանակի զինվորներն են: Կամավորականները շեշտել են, որ այդ փաստն իրենց ոչ թե մտահոգել կամ հիասաթափեցրել է, այլ, ընդհակառակը, ոգևորել է, որ այսօրվա սերունդն ավելի ամուր է կառչած իր հողին և պատրաստ է կյանքի գնով էլ պաշտպանել հայրենիքը:

Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը ԼՂՀ ժողովրդի անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար մի քանի տասնյակ կամավորականների հանձնել է գերատեսչական մեդալներ:

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031