Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունված կուրսանտները զինվորագրվել են հայրենիքի պաշտպանության վսեմ գործին

Օգոստոս 31,2016 19:15

Օգոստոսի 31-ին տեղի է ունեցել 2016 թվականին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունված կուրսանտների զինվորական երդման հանդիսավոր արարողությանը:

Զինվորական կարգով կուրսանտները երդվել են պատվով ու նվիրումով կատարել իրենց ծառայողական պարտականությունները:

Երդման արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանը, բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, կուրսանտների հարազատներ:

Արդյունավետ ուսումնառություն ու խաղաղ ծառայություն մաղթելով ապագա բժիշկներին` ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ու ԵՊԲՀ ռեկտորը արժևորել են ապագա ռազմական բժիշկների գիտակցաբար կատարած մասնագիտության ընտրության որոշումը` հատկապես ապրիլյան ռազմական գործողություններից հետո, և վստահություն հայտնել, որ կուրսանտներն ուսումնառության ավարտին պատվով կիրականացնեն իրենց դժվարին, բայց պատվաբեր ու անգնահատելի առաքելությունը, որպես օրինակ ունենալով Արցախյան ազատամարտի ռազմադաշտում և ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում զինվորի կյանքը փրկելու համար սեփական կյանքը վտանգած ռազմական բժիշկների հերոսությունն ու նվիրումը:

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031