Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ ձերբակալությունն աբսուրդ էր». Դավիթ Սանասարյան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 02,2016 18:03

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր` սեպտեմբերի օգոստոսի 2-ին, շարունակվեց Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» խմբակցության եւ «Ժառանգություն կուսակցության» անդամ Դավիթ Սանասարյանի բողոքի քննությունը:

Հիշեցնենք` նախորդ նիստի օրը նրա պաշտպան Ռոբերտ Ռեւազյանը Aravot.am-ին հայտնել էր, որ Սանասարյանն ապօրինի հավաք կազմակերպելու եւ անցկացնելու հոդվածով է կասկածվում, պաշտպանն էլ բողոքարկել է նրա ձերբակալման օրինականությունը:

Այսօրվա դռնփակ նիստի ավարտից հետո Դավիթ Սանասարյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց` բողոքարկման պատճառն այն է, որ իր ձերբակալությունն արդարացված չէ. «Կոնկրետ հուլիսի 27-ի ձերբակալությունն աբսուրդ էր: Ներկայացնում են, թե իբրեւ ես զանգվածային անկարգություններ եմ հրահրել եւ չեմ կատարել ոստիկանների հորդորը, բայց երբ եկել եմ Խորենացի փողոց, 5 րոպե էլ չեմ մնացել, ինձ տեղափոխել են ոստիկանության զորքերի զորամաս, ապա բերման ենթարկել` որպես կասկածյալ Հատուկ քննչական կոմիտեում ցուցմունք տալու համար: Ես ֆիզիկապես հեռու եմ եղել որեւէ միջոցառումից, բայց ասում են, թե իբր չեմ իրականացրել ոստիկանության հորդորը: Ուստի, սա աբսուրդ գործ է»:

Հավելենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը Դավիթ Սանասարյանի վերոնշյալ բողոքի առնչությամբ որոշումը կհրապարակի սեպտեմբերի 5-ին, ժամը 10:30-ին:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930