Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանը՝ ընդդեմ պաշտոնյաների կոչերի

Սեպտեմբեր 05,2016 13:03

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը զարմացած է, որ ԿԳ նախարարն ու քաղաքապետը անընդհատ  կոչեր են անում՝ դրամահավաքներ չանելու վերաբերյալ:

«Վերջապես սահմանեք, թե  ո՞րն է դրամահավաքը: Եթե դրամահավաքություն ենք ասում, ապա դասագրքերի համար հավաքվող գումարն էլ է դրամահավաքություն, հազար ու մի միջոցառումներ են արվում  երեխաների համար՝ ծնողների մասնակցությամբ: Առանց գումարի այդ միջոցառումներն այն էֆեկտը չեն ունենա, որ երեխաները հաճույք ստանան, հետեւաբար թող լլիազոր մարմինը սահմանի՝ որն է դրամահավաքը: Դրամահավաքն այն է, որ հավաքում են թանգարանի, թատրոն տանելու համա՞ր, թե՞ որ տնօրենին նվե՞ր են առնում:

Իմիջիայլոց թատրոնները հատուկ ներկայացումներ են բեմադրում տարբեր տարիքի երեխաների համար,  եւ հետո կանգնում են շատ լուրջ խնդիր առաջ, որովհետեւ տնօրեններն ասում են՝ արգելված է դրամահավաքը, տոմսեր չենք կարող գնել: Բայց չէ՞ որ դա դրամահավաք չէ, ներդրում է երեխայի մշակութային դաստիարակության եւ զարգացման համար»,- «Առավոտի» հետ  զրույցում ասաց Անահիտ Բախշյանը:

Մանրամասները՝  սեպտեմբերի 6-ի տպագիր  «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930