Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության ծառայությունների կատարելագործման աշխատանքները շարունակվում են. հերթական նորամուտները

Սեպտեմբեր 05,2016 18:55

Սեպտեմբերի 5-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մասնակցեց ոստիկանության Երևան քաղաքի Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունքի հիմնանորոգված մասնաշենքերի բացման հանդիսավոր արարողությանը:

Նույն շենքում է տեղակայված նաև Անձնագրային ու վիզաների վարչության Դավթաշենի անձնագրային ծառայությունը:

Ոստիկանության պետը շրջեց հարմարավետ ու լուսավոր աշխատասենյակներում, անձնագրային ծառայությունում ծանոթացավ քաղաքացիներին սպասարկելու պայմաններին,  բավարար գնահատեց հերթապահ մասի տեխնիկական հագեցածությունը, գոհունակություն հայտնեց աշխատանքային պայմանների կապակցությամբ, ինչը ծառայությունը լիարժեք կազմակերպելու գրավականներից է:

Վլադիմիր Գասպարյանը արդյունավետ ծառայություն մաղթեց աշխատակիցներին՝ նշելով, որ այս նորամուտը ևս մի քայլ է ոստիկանության բաժին-բաժանմունքների արդիականացման, ոստիկանների աշխատանքային պայմանների բարելավման ու ծառայության կատարելագործման ծրագրի իրականացման ճանապարհին:

***

Ոստիկանության ծառայությունների կատարելագործման ծրագրի շրջանակներում են նաեւ համայնքային  ոստիկանության հենակետերը,  որոնք կարեւոր քայլ են  ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման, քաղաքացիների հետ համագործակցության   խորացման ուղղությամբ:

Սեպտեմբերի 3-ին համայնքային  ոստիկանության հերթական հենակետը բացվեց Գյումրիում:  Բացման արարողությանը ներկա էր  ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը:

Այսուհետ տարածքի բնակիչները ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանության նորաբաց  հենակետ կարող են  դիմել իրենց  եւ համայնքային խնդիրներով, գործակցության  առաջարկներով եւ այլն:

Ուրախալի է, որ  հենակետերի նշանակությունը բնակչության կողմից  դրական է ընկալվում,  իսկ  վերջնարդյունքը հասարակությանը բարձրակարգ ծառայություն մատուցելն է:

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930