Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում հրատարակվել է «Ովքե՞ր են այս հայերը» գիրքը. Ermenihaber.am

Սեպտեմբեր 07,2016 17:00

Թուրքիայում գործող հայկական «Aras» հրատարակչության կողմից տպագրվել է հայերի ու հայկական մշակույթի մասին պատմող երեխաների համար նախատեսված «Ովքե՞ր են այս հայերը» ճանաչողական գիրքը: Ըստ թուրքական «Evrensel.net» լրատվական կայքի` գիրք-ձեռնարկը պատրաստվել է Լոնդոնի Հայկական ինստիտուտի (The Armenian Institute) տնօրեն Սուսան Փոլ Փաթթիի, Գագիկ Ստեփան-Սարգսյանի և Մարալ Քերովբյանի կողմից:

Թուրքերեն լեզվով հրատարակված գիրքը տեղեկություններ է տալիս հայ ժողովրդի պատմության, հայերեն լեզվի, հայկական երաժշտության, կրոնական ավանդույթների ու սովորույթների, հայկական խոհանոցի, ժողովրդական պարերի, ազգային հագուստների, առածների, պոեզիայի, խաղերի մասին: Տեղեկություններն ավելի հետաքրքիր դարձնելու նպատակող օգտագործվել են բազմաթիվ թեմատիկ նկարներ ու լուսանկարներ:

 

Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930