Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ուղիներ` հայ-վրացական կրթական համագործակցության

Սեպտեմբեր 09,2016 15:33
hay vracakan

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Շնորհավորելով նորանշանակ դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ կրթության բնագավառում բարեկամ Վրաստանի հետ մեր հարաբերությունները զարգացման նոր մակարդակ կարձանագրեն: Վրաստանի հետ մեր բարեկամական հարաբերությունները ոչ միայն աշխարհագրական դիրքով է պայմանավորված, այլ դարերի ընթացքում մեր երկու ժողովուրդների համատեղ պատմական ընթացքով, որն իր արտացոլում է գտել նաև կրթության ոլորտում,-նշել է Լևոն Մկրտչյանը: Նախարարը հարևան Վրաստանի հետ հարաբերություններում կարևորել է ընդհանուր կրթական տարածքում գործունեության ակտիվացումն ու հույս հայտնել, որ առաջիկայում նոր ուղիներ կմշակվեն համատեղ ծրագրեր իրականացնելու համար:

Շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` դեսպան Գիորգի Սագանելիձեն կարևորել է մեր երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացման գործում կրթության դերը:

Կրթության համակարգում երկու երկրների հետագա համագործակցության ուղիները քննարկելու նպատակով առաջիկա շաբաթվա ընթացքում նախատեսվում է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի պաշտոնական այցը Վրաստան: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև այդ այցի հետ կապված կազմակերպչական հարցեր:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Վրաստանում գործող հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստմանը, տեղեկատվության փոխանակմանը, միջբուհական համագործակցությանը, դասագրքերին, օտար լեզուների խորացված ուսուցման, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերվող հարցերին:

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930