Լրահոս
Օրվա լրահոսը

«Կհավատամ վարչապետին, եթե նա կոնկրետ անուններ տա». Անուշ Սեդրակյան

Սեպտեմբեր 09,2016 16:35

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Անուշ Սեդրակյանը Հովիկ Աբրահամյանի հրաժարականի պատճառ տեսնում է և՛ ապրիլյան պատերազմը, և՛«Սասնա ծռերի» երեւույթը: Մինչդեռ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը համարում է, որ այդ հրաժարականը պայմանավորված էր նոր Սահմանադրությունից բխող փոփոխություններով:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը վկայակոչելով ներկայիս «բարդագույն» ժամանակահատվածը` պարոն Դավթյանը հայտարարեց. «Կարեն Կարապետյանի որոշումը`գլխավորել կառավարությունը, գերհամարձակ քայլ եմ համարում»:

Դիտարկմանը, մի՞թե ՀՀԿ-ի ներսում այնքան ճահճային վիճակ է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերով` նոր ոգի հաղորդելու համար պետք էր դրսից մարդ բերել, պարոն Դավթյանն արձագանքեց. «Նախագահի ելույթում այնպես չէ, որ տեսնում եմ, որ միայն նոր ոգի պետք է բերի: Պետք է քննարկվեր ՀՀԿ-ի հետ աշխատանքի խնդիրները, ավելի շատ այս համատեքստում եմ տեսնում այն, ինչի մասին նշեցիք»:

Անուշ Սեդրակյանը պատրաստ է հավատալ նոր վարչապետին, եթե նա անուններ տա. «Բոլոր վարչապետերն էլ խոսք են տվել, որ պայքարելու են մենաշնորհի դեմ և լուծելու են ռեսուրսների սպառման թափանցիկության հարցը: Բայց մոռացել են ասել, որ ՀՀ-ում թե՛ մենաշնորհներին տիրապետողները, թե՛ ռեսուրսները սպառողները խիստ թափանցիկ անվանական խմբեր են: Եթե վարչապետը սկսի կոնկրետ տալ մենաշնորհներ ունեցողների անունները և պայքարի նրանց դեմ, ես կհավատամ, որ ՀՀ-ում փոփոխություն կլինի»:

Տիկին Սեդրակյանը հիշեցրեց այն տխուր իրականությունը, որ անընդհատ պարզվում է`ՀՀ-ն կյանքով մեկ պարտք է ՌԴ-ին: Այս պարագայում, ըստ Անուշ Սեդրակյանի` միգուցե հնարավոր լինի Կարեն Կարապետյանի անձնական կապերով հարցեր լուծել, ինչը, սակայն , խիստ կասկածելի է. «Միգուցե հույս կա, որ Կարեն Կարապետյանը, գալով Ռուսաստանից, կկարողանա ներքին կարգով լուծել մի շարք հարցեր, քանի որ այն ևս ներքին վարչարարությունների և ոչ թափանցիկ օրենսդրական դաշտի երկիր է: Բայց քանի որ կա գլոբալ տարածաշրջանային ռազմավարություն, այդ անձնական կապերը ի զորու չեն հաղթահարել այն ճեղքվածքը, որը գոյություն ունի ներկա պահին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930