Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԶՈւ 1-ին բանակային զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն իրավական թեմայով

Սեպտեմբեր 13,2016 18:20

ՀՀ ԶՈւ 1-ին բանակային զորամիավորումում անցկացվել է զորամասերի հրամանատարների ՍԻԱԳ օգնական-սպաների մասնագիտական հավաք-խորհրդակցություն: Հավաք-խորհրդակցության նպատակն էր կատարելագործել ուսուցվող առարկաների վերաբերյալ մասնակիցների գործնական հմտությունները:

Հավաք խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընթացիկ ուսումնական տարվա կտրվածքով զորամասում  կատարված աշխատանքները, արծարծվել են զորամասերում զինվորական իրավաբանի կողմից վարվող փաստաթղթերի, իրավական աշխատանքների կազմակերպման, ծառայողական քննության անցկացման կարգի, անհրաժեշտ փաստաթղթերի եւ դրանց լրացման ու ներկայացման կարգի վերաբերյալ հարցեր:

Հավաք-խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև զինծառայողների շրջանում իրավագիտակցության բարձրացմանն ուղղված աշխատանքների կազմակերպման, իրավական ակտիվների հետ տարվող աշխատանքների, զորամասերում ըստ օրվա կարգացուցակի` իրավական աշխատանքների և իրավական տեղեկատվության պատշաճ մատուցման հարցեր:

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930