Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյանը հույս ունի, որ Գագիկ Ծառուկյանը խոսք է տվել ու չի վերադառնա քաղաքականություն (Տեսանյութ)

Սեպտեմբեր 16,2016 14:54

Այսօր Aravot.am-ը ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին փոխանցեց Միքայել Մելքումյանի խոսքերը, որ Գագիկ Ծառուկյանը ժամանակավոր էր հեռացել քաղաքականությունից: Մենք հարցինք՝ ինչ-որ բան փոխվե՞լ է, հնարավո՞ր է նա վերադառնա: Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ես չգիտեմ Միքայել Մելքումյանի մոտ ինչ-որ բան փոխվել է, թե չէ, մեզ մոտ չի փոխվել: Գագիկ Ծառուկյանի հետ շփումներից էլ չեմ նկատում, որ բան է փոխվել: Նա խոսքի մարդ է, ես հավատում եմ իր խոսքին»:

Վահրամ Բաղդասարյանի խոսքերով՝ Գագիկ Ծառուկյանն այն ինքնուրույն եւ կայացած անձնավորությունն է, որը քաղաքական դաշտում չպետք է թույլտվություն վերցնի. «Եթե թույլտվությունով պետք է որեւէ մեկը գա քաղաքական դաշտ, ավելի լավ է չգա»:

Հարցին՝ ՀՀԿ-ի համար Գագիկ Ծառուկյանը դեռեւս չարի՞ք է, թե՞ ոչ՝ նա պատասխանեց. «Ես խնդրում եմ, նման գնահատականներ պետք չի հնչեցնել: Եթե մի մարդ քաղաքականությունով չի զբաղվում, ես չեմ ցանկանում քաղաքական գնահատականներ տալ: Իսկ որպես գործարար՝ ես իմ գնահատականները տվել եմ: Որպես բարերարի եւ գործարարի՝ պարոն Ծառուկյանի մասին ես հնչեցրել եմ իմ գնահատականը, եւ ՀՀԿ-ն էլ է իր գնահատականը հնչեցրել»:

Հարցին՝ ինչպե՞ս կընդունեք, եթե ՀՀԿ-ի ձեւակերպած «քաղաքական չարիքը» նորից վերադառնա քաղաքականություն՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Դուք խոսում եք մի բանի մասին, որը ես անհնար եմ համարում: Եթե մի բան իրականության մեջ չկա, ինչի՞ դրա վրա ժամանակ կորցնենք: Երբ որ դա իրականություն լինի՝ մենք դրան կանդրադառնանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930