Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետական ցուցահանդես՝ նվիրված ՀՀ անկախության 25 ամյակին

Սեպտեմբեր 16,2016 18:30

Սեպտեմբերի 16-ին ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, Հայաստանի նկարիչների միության, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի նկարիչների միությունում բացվեց ավանդույթ դարձած գրաֆիկական աշխատանքների և քանդակների հանրապետական ցուցահանդեսը, որը  նվիրված  էր ՀՀ անկախության 25 ամյակին:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը,  ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը,  արվեստագետներ և բազմաթիվ արվեստասերներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը: Ներկաներին շնորհավորելով ազատ, անկախ Հայաստանի Հանրապետության 25- ամյակի առթիվ՝ նա մասնավորապես նշեց. «Հարգելի ներկաներ, ուրախ եմ, որ հավաքվել ենք ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված այս ցուցահանդեսի բացմանը: Կարծում եմ՝ 25  տարիների կարևորագույն ձեռքբերումներից է նաև մեր նկարչական արվեստի աներկբա զարգացումը: Այսօր մենք վստահաբար կարող ենք ասել, որ Հայոց անկախ Հանրապետությունը ունի նկարիչների հզոր բանակ:  Շնորհակալություն եմ ուզում հայտնել Ռուսաստանի հայերի միությանը, Համաշխարհային հայկական կոնգրեսին՝ ցուցահանդեսի կազմակերպմանը ցուցաբերած գործուն աջակցության համար: Նախարարությունը մշտապես և շատ ակտիվ գործակցում է  համահայկական կառույցների, կազմակերպությունների հետ՝  հայապահպան և համազգային ծրագրերը կյանքի կոչելու նպատակով: Հայկական սփյուռքին  ոգևորում, նոր լիցքեր են հաղորդում  համատեղ կազմակերպած մրցույթները, մրցանակաբաշխություններն ու ցուցահանդեսները: Բարի° երթ այս գեղեցիկ ցուցահանդեսին¦:

Այնուհետև ցուցահանդեսի մասնակիցները շրջեցին միության առաջին և երկրորդ հարկերում, որտեղ ցուցադրված էր միության անդամների շուրջ 200 աշխատանք:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930