Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն ուրիշի անվան տակ քվեարկելու որևէ խորհրդատվություն որևէ մեկի չի տրամադրել. ԿԸՀ

Սեպտեմբեր 18,2016 19:44

Քաղաքացի դիտորդ նախաձեռնության հորդորի կապակցությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ հանձնաժողովը լիարժեք ծանոթ է Ընտրական օրենսգրքի պահանջներին և օրենսգրքի պահանջներին չհամապատասխանող, այդ թվում՝ ուրիշի անվան տակ քվեարկելու որևէ խորհրդատվություն որևէ մեկի չի տրամադրել ու չի էլ կարող տրամադրել և այդ կապակցությամբ որևէ հորդորի կարիք չունի:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ըստ անհրաժետության, քննարկումներ ունենում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների և ոչ երբեք տեղամասային ընտրական հանձնաժողովների հետ: Հիշատակված հարցի վերաբերյալ որևէ քննարկում անգամ տեղի չի ունեցել:

Ինչ վերաբերում է նշվածի վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների մոտեցումներին, ապա դրա պատասխանը պարունակվում է հենց նախաձեռնության կայքում հրապարակված տեղեկատվության մեջ: Մասնավորապես՝ հարկ է նկատել նաև, որ «այլ անձանց փոխարեն քվեարկելու հետ» կապված հիշյալ նախառեձնության կայքի տեղեկությունների համաձայն անգամ նկարագրված է «այլ անձի փոխարեն քվեարկելու» մի քանի դեպք, որոնցից մեկի պարագայում հենց դիտորդներն են փաստում այլ անձի փոխարեն քվեարկելը թույլ չտալու հանգամանքը:

ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930