Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդը  գազալցակայանում  դանակահարել է  իր կնոջ քեռուն

Սեպտեմբեր 20,2016 16:59

Սեպտեմբերի 18-ին  Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի տարածքում  գտնվող ավտոգազալցավորման ճնշման կայանում երիտասարդը դանակի 2 հարված է հասցրել իր կնոջ քեռուն: Դանակահարողը  ծննդով Լոռու մարզի Օձուն գյուղից է,նա   ընտանիքով  բնակվում է  Թումանյան կայարանում: Ըստ իրավապահներից  ստացված տեղեկություների՝  երիտասարդի զոքանչը եւ քեռին, ովքեր սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչներ են, իմանալով, որ  փեսայի  ընտանիքում անհաշտ մթնոլորտ է, իրենց աղջկան եւ թոռնիկին տեղափոխել են  հորական տուն՝ Կոթի: Սա  հարուցել է երիտասարդի զայրութը, դարձել դանակահարության պատճառ:

Իրավապահներից տեղեկացանք, որ երիտասարդի նկատմամբ խափանման միջոց  չի ընտրվել, նա հաշտվել է  կնոջ բարեկամների հետ, երկուստեք  գիտակցում  են, որ երիտասարդ ընտանիքը չպետք է քայքայվի: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ դանակահարվածի վիճակը կայուն է:

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնում  նախաքննություն է կատարվում, դրա  ավարտին կտրվի դեպքի իրավական գնահատական:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930