Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանը՝ 25 տարի անց. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 21,2016 12:13

Այսօր Հայաստանի Հանրապետության 25-ամյակն է։ Այդ առիթով, ի թիվս այլ միջոցառումների, որոնք անցկացվել ու անցկացվելու են, երեկ Երեւանում բացվեց քաղաքաշինությանը վերաբերող ցուցահանդես։

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էր նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը։

– Պարոն Բարսեղյան, Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում ճարտարապետությունը դեպի ո՞ր կողմ է զարգացել։ Առաջընթա՞ց ենք արձանագրել, թե՞ հետընթաց։

– Շատ դժվարին եւ շատ հետաքրքիր հարցադրում եք անում, ես չեմ հավակնում այդ հարցին ավարտուն պատասխան տալ։ 25 տարվա ընթացքում սերունդ է փոխվել։ Նորագույն    ժամանակներում    ե՛ւ օրենսդրությունն է խմբագրումներ մտցնում մեր պատկերացումների մեջ, ե՛ւ գեղագիտական նոր մոտեցումներ են ձեւավորում, ե՛ւ, կարող եմ ասել՝ ժամանակակից աշխարհի փորձն է լավագույն առումով թափանցում մեր ավանդական ճարտարապետության  մեջ։  Իհարկե, նաեւ տնտեսական հնարավորություններն են որոշիչ դառնում, եւ մեր ծրագրերը իրականացնում ենք ըստ մեր այդ հնարավորությունների՝ ապագայի համար միշտ թողնելով որոշակի միջանցք, որպեսզի կարողանանք շտկումներ մտցնել։

Սա բարդագույն մասնագիտություն է, քաղաքաստեղծ մասնագիտություն, որը հիմնվում է, այո, քաղաքականության վրա, այդ բառերը հենց այնպես չեն իրենց արմատում միանման հնչում։ Եվ շատ հայրենասեր մասնագիտություն է, պետք է ասեմ։ Դրա համար պատասխանատվությունն էլ, դաստիարակչական նշանակությունն էլ մեծ է։ Բարդագույն խնդիր է, որ ստեղծագործական անցողիկ ժամանակահատվածում կարողանանք մեր փոքրիկ ներդրումը ունենալ՝ առանց վնասելու մեր շրջակա միջավայրը եւ մեր ժառանգությունը։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930