Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն Գյումրիում վաղվանից կվերսկսի քարոզարշավը

Սեպտեմբեր 24,2016 15:19

Այս մասին  Aravot.am-ին տեղեկացրեց  Գյումրիում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբի համակարգող Մարզպետունի Մարգարյանը։ «Վաղվանից «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նույն ռեժիմով սկսում է քարոզարշավը, Վարդևան Գրիգորյանը, ինչպես որ եղել է, մնում է ցուցակի առաջին համարում։ Իհարկե, պարոն Գրիգորյանը անձամբ չի մասնակցելու հանդիպումներին, դա կանեն կուսակցության անդամներն ու անձամբ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը», -փոխանցեց Մարզպետունի Մարգարյանը։

Հիշեցնենք, որ Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցող բոլոր 10 կուսակցություններն ու «Բալասանյան» դաշինքը ամսի 20-ից մեկ մարդու պես դադարեցրել էին քարոզարշավը ԲՀԿ թեկնածու Վարդևան Գրիգորյանի 25-ամյա որդու՝ Արշակի առեղծվածային մահվան պատճառով։

ԳԱԼԱ կուսակցությունն ու ՀԱԿ-ը ևս այսօրվանից վերսկսել են քարոզարշավը։ ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամ Քրիստինե Մկրտչյանը մեզ փոխանցեց, որ քարոզարշավը վերսկսել են՝ ԲՀԿ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանից ու Գյումրու ԲՀԿ կուսակցության նախընտրական շտաբի համակարգող Մարզպետունի Մարգարյանից նախապես ճշտելով, թե ե՞րբ է ԲՀԿ-ն վերսկսում, որպեսզի միասին վերսկսեն,  լինեն հավասար մրցակցային դաշտում։ ՀԱԿ ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող, լրագրող Արման Գալոյանն էլ տեղեկացրեց, որ երեկ արդեն եթեր են հեռարձակել տեսանյութերը, իսկ այսօրվանից վերսկսել են հանդիպումները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930