Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեում ներդրվում է «Էլեկտրոնային նախաքննության» ծրագիր

Սեպտեմբեր 29,2016 19:07

ՀՀ քննչական կոմիտեում ներդրվում է «Էլեկտրոնային նախաքննության» ծրագիր, ինչն ուղղված է առավել արդյունավետ կազմակերպելու աշխատանքը՝ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները։

Այն կնպաստի միասնականացնել քննչական գործողությունների արձանագրությունների և դատավարական որոշումների ձևերը, կանխել դատավարական ժամկետների հնարավոր խախտումները, ներդնել նախաքննության նկատմամբ անմիջական վերահսկողության ավտոմատացված մեխանիզմներ, ինչպես նաև` իրականացնել ավտոմատացված վիճակագրության հաշվառում։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով «Էլեկտրոնային նախաքննության» ծրագիրը փորձարկվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում, Երևան քաղաքի քննչական վարչությունում և դրա տարածքային ստորաբաժանումներում, որի արդյունքները կամփոփվեն ՀՀ ՔԿ նախագահի մոտ։

ՀՀ Քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930