Լրահոս
Օրվա լրահոսը

Աճեմյանցիները Հասմիկ Պողոսյանից նեղացած չեն (Տեսանյութ)

Հոկտեմբեր 07,2016 17:54

Քիչ հետո Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում կբացվի 151-րդ թատերաշրջանը։ Թատրոնի տնօրենի ժ/պ Հակոբ Ղազանչյանը, գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն ու պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը այս կապակցությամբ մամուլի ասուլիս էին հրավիրել՝ ներկայացնելով 151-րդ թատերաշրջանում նախատեսվող ծրագրերը։ Գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը նախատեսվող ներկայացումների մասին խոսելուց բացի, մեկ անգամ ևս հորդորեց թատրոնի հետ կապ չունեցող մարդկանց չխոչընդոտել իրենց աշխատանքը․ չհավակնել տնօրենի պաշտոնին։

Հիշեցնենք, որ թատրոնի կոլեկտիվը ոտքի էր ելել՝ բողոքելով , որ տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթը եղել է գաղտնի ու մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրել էին ոչ կոմպետենտ անձինք։ Իհարկե, մեծ աղմուկից հետո աճեմյանցիներին անհանգստացնող հարցին տրվեց լուծում, թատրոնի տնօրենի ժ/պ նշանակվեց ՀՀ թատերական գործիչների միության նախագահ
Հակոբ Ղազանչյանը։

Մենք բանախոսներից հետաքրքրվեցինք, թե այս պատմությունից հետո արդյոք նեղացա՞ծ բաժանվեցին մշակույթի պաշտոնաթող նախարար Հասմիկ Պողոսյանից։ «Բացարձակ, ամենայն անկեղծությամբ ասում եմ, ես ինքս հանդիպել եմ մշակույթի նախարարի հետ։ Հետո հանդիպեց ստեղծագործական խումբը, խոսել ենք, պայմանավորվել ենք, խոսեցինք նաև նրա մասին, թե ինչ է մեզ անհանգստացնում, փորձեցին լսել, հասկանալ, կարծում եմ, որ ոչ մենք ենք նեղացած Հասմիկ Պողոսյանից, ոչ էլ նա մեզանից։ Մենք չենք նեղանում, մենք ուզում ենք, որ լսեն մեր խնդիրը, իսկ մեր պահանջը կարծում եմ արդար էր։ Թատրոնի ստեղծագործական խումբը գտնում է, որ թատրոնի տնօրենը պետք է լինի մարդ, որն աշխատել է թատրոնում, ու պատահական մարդիկ չեն կարող լինել թատրոնում»,-ասաց Լյուդվիգ Հարությունյանը։

Թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն էլ, բնութագրելով նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանին՝ նրան անվանեց մշակութամոտ, մշակութասեր ու կարգին մարդ։ «Առաջին նախարարն էր երևի, որ դուրս եկավ կառավարության շենքից, ծափերով դիմավորեցին։ Շատ ուրախ եմ, որ մեզ բաժին հասավ մարդ, որն ընդունված է հանրության կողմից և սպասված է, նաև սպասված է մեր թատրոնի կողմից»,-ասաց Տիգրան Վիրաբյանը։ Նա ասաց, որ Արմեն Ամիրյանը քաջատեղյակ էր Գյումրու դրամատիկական թատրոնի անձնակազմին հուզող խնդրից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31