Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Հովսեփյան. «Խնդրում եմ՝ սիրեք միմյանց, հանեք ձեր միջի չարությունը»

Հոկտեմբեր 09,2016 19:52

Այսօր Ապարանի Սուրբ Խաչի վրա 1716-րդ խաչադրման արարողության ժամանակ «Նիգ» հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը դիմելով հավատացյալ ժողովրդին ասաց. «Ուզում եմ ողջունել ձեզ սիրելի հավատացյալ ժողովուրդ:

Քիչ առաջ լրագրողներից մեկը ինձ հարցրեց. Արդյո՞ք այս ամենը կառուցել եք, որ մեղքերի թողություն ունենաք: Այո, ամեն ինչը կառուցվում է հենց մեղքերի թողության համար: Ամենամեղավորը նա է, որ չգիտի, որ ինքը մեղավոր է: Մեզանից յուրաքանչյուրը եւ մեղավոր է, եւ ապաշխարելու հնարավորություն պետք է ունենա»: Այս խոսքերից հետո Աղվան Հովսեփյանն ընթերցեց Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգությանից» մի հատված:

Այնուհետեւ շարունակեց. «Սիրելի ժողովուրդ: Խաչը հազարավոր տարիներ շարունակ եղել է մահվան գործիք: Հազարավոր մարդիկ նրա վրա իրենց մահն են տեսել, կյանքն են ավարտել: Քրիստոսի խաչադրումից հետո խաչը դարձավ սրբություն: Քրիստոսն իր արյամբ սրբագործեց եւ Խաչը եւ իր մարմնով շունչ, հոգի տվեց Խաչին որպես Սրբություն: Եվ խաչը մահաբեր լինելուց դարձավ կյանքաբեր, կյանք տվող, հույս տվող, հավատք տվող ու սեր տվող: Խնդրում եմ՝ հավատացեք իրար, սիրեք իրար, վստահեք իրար: Հանեք ձեր միջից չարությունը՝ գոնե այստեղ, այս Խաչի թեւերի տակ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31