Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Գալստուկ» կապելով, մեկ էլ կոստյում հագնելով ժողովրդի վիճակը չի բարելավվի». Գագիկ Դանիելյան

Հոկտեմբեր 11,2016 22:11

«Իրենք խուսափում են ստեղծել հասարակական խորհուրդ, որովհետեւ նիստերի ժամանակ կլինեն առողջ առաջարկություններ, որն այսօր երեւի ձեռնտու չէ կառավարությանը»,- հոկտեմբերի 11-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ-ում ուղեւորափոխադրումների կազմակերպում հասարակական կազմակերպության նախագահ Պողոս Օղլուկյանը:

Նա նշեց, որ հասարակական տրանսպորտում առկա խնդիրներին պետք է տալ լուծումներ. «Դուք գտնո՞ւմ եք, որ բոլոր կանգառները ճիշտ տեղերում են դրված: Աշխարհում ոչ մի տեղ չեք տեսնի խաչմերուկի բերանում կանգառ, մեզ մոտ երկաթներով ամրացված կանգառի նշանը դրված է: Որտե՞ղ եք տեսել աշխարհում 14-16 ժամ աշխատող եւ ասենք թե 120 հազար դրամ աշխատավարձ ստացող, դա էլ չկա»:

Պողոս Օղլուկյանը ընդգծեց, որ շատ առաջարկներ ունի կապված գծերի, կանգառների, ուղեւորափոխադրման հետ. «Շատ հարցեր կան, որոնք պետք է լուծվեն: Ինչո՞ւ են խուսափում մեր առաջարկություններից: Եթե ձեզնից ինչ-որ մեկը տրանսպորտի հետ կապված լավ առաջարկություն անի, ես չեմ լսի՞ դա, կլսեմ, կուզեմ օգնել»:

Հայաստանի տոնավաճառներ հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Դանիելյանը հավելեց, որ առեւտրի համար չորս կարեւոր կետ կա՝ հարկայինը, տոնավաճառի տեր-վաճառող հարաբերությունները, բանկերի արհամարհական վերաբերմունքը փոքր եւ միջին բիզնեսին եւ ուղեւորափոխադրումը, որի իրագործումից հետո ոլորտում փոփոխություններ կլինեն. «Մենք ուզում ենք հասարակական խորհուրդները ստեղծվեն, նրանց միջոցով տեղյակ պահեն բոլոր տոնավաճառներում: Մենք անգամ առաջարկում ենք անվճար հաշվապահություն, իրավաբանական ծառայություն բոլոր տոնավաճառներում, որովհետեւ 60-անց մարդիկ են առեւտրով զբաղվողները:

Ես համաձայն եմ, որ մենք քիչ ենք հարկ տալիս, բայց հաշվի առեք, որ առեւտրականները իրենց գոյությունն են պահում, որ չփախնեն երկրից: «Գալստուկ» կապելով, մեկ էլ կոստյում հագնելով օրենք չի փոխվի, ժողովրդի վիճակը չի բարելավվի: Այն մարդը պետք է գնա վարչապետի մոտ, որ ներսից է, գիտի, ոչ թե «գալստուկ» կապողները գնում են նստում աթոռին, ասում՝ մենք համաձայն ենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31