Լրահոս
Օրվա լրահոսը

«Շիրակ կենտրոնի» հղած խնդրանքները Կարեն Կարապետյանին մնացել են անպատասխան

Հոկտեմբեր 15,2016 14:09 Share

Անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրելու պատճառով առաջացած հարկային բեռը զիջելու մասին, ՀՀ բարձրագույն իշխանություններին, այդ թվում նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին, կազմակերպության անունից հղած խնդրանքներն ու դիմումները կամ մերժվեցին, կամ մնացին անպատասխան:

Սակայն բարեբախտաբար անպատասխան չմնաց «Շիրակ կենտրոնի» կոչը կազմակերպության իրական բարեկամներին ու գործընկերներին:

Հոկտեմբերի 14-ին, հարկային տեսչության կողմից տրված ժամանակացույցի վերջին պահին, վճարեցինք հարկայինի կողմից պահանջվող գումարի 14 տոկոսը՝  ներկա պահին հանգանակված 700.000 դրամը:

Պատկերացնում եք հարկայինին վճարեցինք… եկամտահարկ որպես գույքի օտարումից ստացված: Անշուշտ, ավելի մեծ անհեթեթ հարկային պարտավորություն «Շիրակ կենտրոնի» նկատմամբ կիրառել հնարավոր չէր պատկերացնել: Սակայն պարզվեց այսքան դաժան են հայաստանյան օրենքները:

Իհարկե մեզ համար շատ ծանր էր, երբ հարյուրավոր կարիքավոր մարդիկ, Շիրակի դաշտավայրին առանձնահատուկ ձմռան շեմին, սպասում են վառելափայտի, սննդամթերքի, անօթևան ընտանիքների երեխաներն էլ ձմռան տաք կոշիկի և հագուստի, մենք դրամահավաք ենք անում, որպեսզի փրկենք կարիքավոր հարյուրավոր ընտանիքների իրական բարեկամ ու աջակից կազմակերպությանը:

Անշուշտ մենք շարունակում ենք մեր ամենօրյա այցելությունները տնակային ավաններ և իրականացնում ենք անօթևան ընտանիքներին վառելափայտի բաժանման և մյուս բարեգործական ծրագրերը: Ինչևիցե …

Անչափ երախտապարտ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր արձագանքեցին մեր կոչին և կազմակերպության համար դժվարին պահին կանգնեցին մեր կողքին:
«Շիրակ կենտրոնը» այսուհետ ոչ միայն անօթևան ու անօգնական մարդկանց է պատկանում, այլ բոլոր նրանց, ովքեր այս օրերին մեզ հետ են:

Իսկ իշխանություն կոչվածը, մեղմ ասած, մեզ համար այլևս գոյություն չունի, ինչպես չունի այն մարդկանց համար, ովքեր մեր ամենօրյա աջակցության կարիքն ունեն: Դրամահավաքի նվիրատուների և հանգանակված գումարների մասին մանրամասն կարող եք ծանոթանալ այս հղումով:

«Շիրակ կենտրոնի» գործունեությունը բնականոն հուն վերադարձնելուն նպատակաուղղված դրամահավաք»

https://shirakcentre.am/hy/program/2016/15/

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31