Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղանկարիչ Արեն Շահնազարյանի հակաճնշումը (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 15,2016 23:28

Հոկտեմբերի 14-ից «Դալան» պատկերասրահում  բացվել է երիտասարդ գեղանկարիչ Արեն Շահնազարյանի անհատական ցուցահանդեսը։ «Widerdruck (հակաճնշում)» կոչվող շարքը փորձ է՝գտնելու մշակութային հզոր ճնշման ներքին դրսևորումն ու իր սեփական հակաճնշումը, ինչն էլ խիստ ու ոչ այդքան բազմազան գույներով էլ ավելի է ընդգծվում։

Գեղանկարչի խոսքով`գերմանական մշակույթն է իր վրա մեծ ազդեցություն թողել։  Արենի աշխատանքներում հաճախ կարելի է հանդիպել գրառումների, բայց դրանցով ինքը կարծես զուտ նկարչական խնդիր է լուծում, իսկ ընդհանրապես նրան աշխատանքներում իրականության հետեւանքով առաջացած հույզերի արտացոլումներն են:

aren-shahnazaryan5

Aravot.am-ի հետ զրույցում գեղանկարիչն ասաց, որ աշխատանքները շատ կարճ ժամանակում են ստեղծվել, օգտագործվել են Գերմանիայից բերված նյութեր: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 23-ը։

aren-shahnazaryan2 aren-shahnazaryan3 aren-shahnazaryan

Լիդիա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31