Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ուղևորի պատճառով Կիևից Մինսկ թռչող օդանավին ստիպել են հետ վերադառնալ՝ կործանիչներ օդ բարձրացնելու սպառնալիքով

Հոկտեմբեր 22,2016 13:08 Share

Կիև-Մինսկ ուղղությամբ չվերթ իրականացնող «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ «Ժուլյանիի» օդանավակայան՝ կործանիչ օդ բարձրացնելու սպառնալիքով:

Ինչպես հաղորդում է ուկրաինական «Պրավդան», օդանավում եղել է 136 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:

Ավիաընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ դիսպետչերների կողմից օդաչուներին առանց որևէ պատճառաբանության հրահանգվել է վերադառնալ Կիև: Նշվել է, որ հրահանգը չկատարելու դեպքում օդ կբարձրացվեն կործանիչներ:

Կիևում վայրէջքից հետ Ուկրաինայի իրավապահ մարմինները ձերբակալել են Հայաստանի քաղաքացիություն ունեցող մի ուղևորի, որն ավելի ուշ ազատ է արձակվել:

«Օդանավը վերադարձրին «Ժուլյանի»: Օդանավից իջեցրին Մարտիրոսյան ազգանունով մի տղամարդու : Մեզ ասացին, որ նա Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակից է և կասկածվում է հանցագործությունների մեջ»,- պատմել է ուղևորներից մեկը «Սեգոդնյա» թերթին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել