Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ հիմնական խնդիրն այդ ամենը տնտեսական ճիշտ ռելսերի վրա դնելն է». Լևոն Ալթունյան

Նոյեմբեր 11,2016 18:16

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հանդիպել է «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի ղեկավարած պատվիրակությանը:

Օլգա Կազանսկայան Սանկտ Պետերբուրգի և պատվիրակության անունից շնորհավորել է Լևոն Ալթույանին նախարար նշանակվելու կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ ոլորտում լուրջ փոփոխություններ կիրականացվեն։ Նա միաժամանակ աջակցության պատրաստակամություն է հայտնել։
«Մենք այսօր համակարգում լուրջ փոփոխություների շեմին ենք, և իմ հիմնական խնդիրն այդ ամենը տնտեսական ճիշտ ռելսերի վրա դնելն է»,-ասել է նախարարը` շնորհակալություն հայտնելով աջակցության համար։

Հանդիպման մասնակիցները կարևորել են էլեկտրոնային առողջապահության ներդրման, դեղերի շրջանառության կարգավորման և մի շարք այլ ոլորտներում ՀՀ առողջապահության նախարարության և Սանկտ Պետերբուրգի նահանգի համագործակցությունը։

«Այնպես է ստացվել, որ առողջապահության ոլորտում այժմ առաջին պլան են մղվել ֆինանսավորման, կառավարման խնդիրները»,-ասել է Օլգա Կազանսկայան` ընդգծելով, որ ֆինանսական միջոցներն առավել արդյունավետ ծախսելու նպատակով Ռուսաստանի Դաշնությունն այժմ լուրջ քայլեր է իրականացնում ինչպես դեղերի, այնպես էլ բժշկական սարքավորումների արտադրության ոլորտներում։

Հյուրերին ներկայացվել է դեղերի շրջանառության ոլորտում Հայաստանում իրականացվող քայլերը, այդ թվում` նոր դեղերի արտադրության հնարավորությունները։ Երկուստեք կարևորվել է Եվրասիական միության ընձեռած հնարավորություններից առավելագույնս օգտվելու հանգամանքը։
Օլգա Կազանսկայան, նշելով, որ Սանկտ Պետերբուրգում հպարտանում են հայազգի նյարդավիրաբույժ Վիլեն Խաչատրյանով և էլի մի խումբ մասնագետներով` ընդգծել է աշխարհի հայ բժիշկների համախմբվածությունը` 4 տարին մեկ կազմակերպվող միջազգային համաժողովների շրջանակում։

Նա ներկայացրել է, որ պատվիրակության բժիշկները հանդիպումներ են ունեցել հայ գործընկերների հետ, համատեղ վիրահատություններ, քննարկումներ են իրականացրել։ Այսօր նրանք այցելել են Գյումրի հիվանդներին խորհրդատվություն և բժշկական օգնություն տրամադրելու համար։

Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի հետ քննարկվել են համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները։
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, «Սանկտ Պետերբուրգի պարտադիր բժշկական ապահովագրության տարածքային հիմնադրամ» պետական հաստատության տնօրեն Ալեքսանդր Կուժելը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, այլ պաշտոնյաներ։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930