Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփը կաշխատի աշխուժացնել հայ-ամերիկյան հարաբերությունները

Նոյեմբեր 16,2016 16:30

«Թրամփը կաշխատի աշխուժացնել հայ-ամերիկյան հարաբերությունները, եթե պաշտոնական Երեւանը չունենա արտաքին եւ ներքին սահմանափակումներ: Հայ-ամերիկյան հարաբերությունների ընդհանուր դինամիկան մեծապես կախված կլինի նաեւ այն հանգամանքից, թե ով է լինելու նոր պետքարտուղարը եւ ընդհանրապես՝ նրա ողջ թիմը:

Եթե պետքարտուղար լինի Նյուտ Գինգրիչը, ապա, օրինակ, նրա վերաբերմունքը Ցեղասպանության ճանաչմանը շատ բացասական է եղել, մինչդեռ փոխնախագահ Մայքլ Պենսը կոնգրեսական եղած ժամանակ բազմաթիվ անգամներ հայտնել է իր աջակցությունը Ցեղասպանության ճանաչմանը: Այսինքն՝ այստեղ ամեն ինչ միանշանակ չէ: Դեռ վաղ է կանխատեսումներ անել, քանի որ Թրամփը դեռ պետք է շատ հարցերում կողմնորոշվի: Կարծում եմ՝ եթե նույնիսկ ԱՄՆ-ը չակտիվացնի իր շփումները Հայաստանի հետ, ապա գոնե կպահպանի եղած մակարդակները»,- «Առավոտ»-ին տված հարցազրույցում նշեց ՄԱՀՀԻ-ի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանը` անդրադառնալով հարցին, թե Վաշինգտոնի քաղաքականությունում արդյոք փոփոխություններ կարո՞ղ են տեղի ունենալ Թրամփի նախագահության օրոք:
Թեմայի մանրամասները

 

«Առավոտ»

15.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930