Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Կարայանը պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրելու ՀՀ-ի և ԱՄԷ-ի տնտեսական կապերը խորացնելու ուղղությամբ

Նոյեմբեր 23,2016 19:00

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին:

Նախարար Կարայանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել դեսպանին հանդիպման համար և հույս հայտնել, որ նման հանդիպումները կնպաստեն ՀՀ Նախագահի` ԱՄԷ կատարած այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը: Նախարարն իր պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրելու Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների տնտեսական կապերը խորացնելու ուղղությամբ: Սուրեն Կարայանն առաջարկել է մեկնարկել Հայաստանի ներդրումային միջավայրին նվիրված Դուբայում կայանալիք համաժողովի նախապարաստական աշխատանքները:

Դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմինը նշել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարության կողմից բարձր է գնահատվել ՀՀ նախագահի այցը: Նա ևս կարևորել է Հայաստան-ԱՄԷ տնտեսական կապերի ամրապնդման համատեքստում նախարարության հետ համագործակցությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև համատեղ ներդրումային հիմնադրամ ստեղծելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր նախաձեռնելու վերաբերյալ:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930