Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ընտրությունները կխոչընդոտե՞ն «Ավրորա» մրցանակաբաշխությանը (Տեսանյութ)

Նոյեմբեր 30,2016 16:04

«Ավրորա» մարդասիրական մրցանակը երկրորդ անգամ Երեւանում կշնորհվի 2017թ. մայիսի 28-ին, իսկ մինչ այդ՝ ապրիլի 24-ին, կհրապարակվեն հավակնորդների անունները: Այս մասին նոյեմբերի 30-ին Մատենադարանում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը: Նա նշեց, որ այս անգամ «Ավրորան» տարբերվելու է նախորդից. միջոցառումները տեւելու են մեկ ամսից ավելի:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ապրիլին ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրությունները չե՞ն խոչընդոտի մրցանակաբաշխության կայացմանը:

avrora-3

«Հույս ունենք, որ ոչինչ չի խանգարի, ամեն ինչ հասկանում ենք, բայց մենք էլ մեր աշխատանքը պետք է անենք: Ամեն տարի մի բան կարող է կատարվել»,-ասաց Արման Ջիլավյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930