Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական շրջանի փաստարկը այս դեպքում ավելի շատ տեսական փաստարկ է. «Ժամանակ»

Դեկտեմբեր 06,2016 11:46

Համեմատաբար նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հաճախ է հայտարարում, որ խորհրդարանական ընտրությունների մոտալուտ լինելն ու դրանով պայմանավորված առաջիկա ամիսների նախընտրական բնույթը խանգարում է իրենց կառավարությանը, քանի որ ներդրողները զգուշավոր են այդ շրջանում և սպասում են ընտրությունների արդյունքներին: Տեսականում նա իհարկե իրավացի է, սակայն գործնականում իրավիճակը բոլորովին այլ է և նախընտրական շրջանը Կարեն Կարապետյանի կառավարության համար ոչ թե խնդիր է, այլ երևի թե պատեհություն արդարացման համար: Բանն այն է, որ Հայաստանում իրավիճակը, ներդրումային դաշտը, գրավչությունը, մեղմ ասած՝ հեռու են այն իրականությունից, երբ կարող ենք պատկերացնել, թե ընտրություններ չլինելու դեպքում ներդրողները հերթ էին կանգնելու Հայաստանի դռանը:

Ավելին, Հայաստանի ներդրումային վարկը, թե՛ տնտեսական, թե՛ կոռուպցիոն, թե՛ քաղաքական մի շարք պատճառների, սխալների, բացթողումների հետևանքով վերջին տարիներին այնպես և այնքան է ընկել աշխարհում, որ այն վերականգնելու համար կամ հեղափոխական փոփոխություններ են պետք` ինչպես օրինակ Վրաստանում, կամ էլ պետք է տարիների աշխատանք:

Եվ ուրեմն, ընտրական շրջանի փաստարկը այս դեպքում ավելի շատ տեսական փաստարկ է, որը գործնական առումով Հայաստանի իրականության հետ չունի էական առնչություն: Փոխարենը, այդ տեսական փաստարկը բերելով, Կարեն Կարապետյանն ու նրա կառավարությունը կարող են քարոզչական դաշտում իրենց համար ապահովել բավականին հարմար ալիբի:

Բանն այն է, որ Կարեն Կարապետյանի կառավարությունն առայժմ իր գործունեության հիմնական մասը կենտրոնացրել է հենց այստեղ: Որևէ կասկած չկա, որ քարոզչական դաշտը չափազանց կարևոր է, թեկուզ և հանրային դրական սպասումներ առաջացնելու համար: Բայց անկասկած է նաև այն, որ դրա կողքին պետք է լինեն նաև շատ կոնկրետ գործեր: Առայժմ այդ գործերը պետական ծախսերի կրճատումներն են, ընդ որում այնպիսի ծախսեր, որոնք կարծեք թե որևէ կերպ չեն շոշափում պետական բարձրաստիճան պաշտոնյաների հարմարավետությունը: Երբ խոսքը վերաբերում է արդեն հենց այս ասպեկտին՝ պարզվում է, որ ամեն ինչ կախված է երկարաշունչ և երկարատև օրենսդրական փոփոխություններից, նախաձեռնություններից և այլն:

 

 

Մուսա Միքայելյան

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031