Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» անդամների իրավունքները կալանավայրում խախտվում են (Ֆոտոշարք, տեսանյութ)

Դեկտեմբեր 10,2016 20:24

Այսօր ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբավորման կալանավորված անդամների իրավունքների երթը հասավ մինչեւ դատապարտյալների հիվանդանոց, որտեղ այս պահին գտնվում են խմբավորման որոշ անդամներ:

Երթը կազմակերպվել էր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով, որի նպատակն էր ներկայացնել, ինչպես կազմակերպիչները նշեցին, այն «հալածանքներն ու իրավունքի ոտնահարման փաստերը», որոնց ենթարկվում են «Սասնա ծռերի» անդամները կալանավայրում: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, «Սասնա ծռերի համակիր Ալեք Ենիգոմշյանն ասաց, որ խմբի անդամներից ոմանց չեն թույլատրել տեսակցել հարազատներին, ինչը, պետության կողմից, մարդու իրավունքների ոտնահարում է:

sasna-crer-6

Մանրամասները՝ տեսանյութում

«Սաս-նա-ծը-ռեր», «մենք ենք տերը մեր երկրի», «Ո՛չ ռեժիմին», «ազատ, անկախ Հա-յաս-տան» վանկարկումներով մի քանի տասնյակ քաղաքացիներ Ազատության հրապարակից Մաշտոցի Պողոտայով շարժվեցին դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոց:

Մամուլի շենքի հարեւանությամբ, որն ամենամոտ տարածքն է դատապարտյալների հիվանդանոցին, նրանց դիմավորեցին պատ կազմած ոստիկանները, որոնք արգելեցին առաջ գնալ:

Այստեղ էլ բնապահպան, ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը հիշեցրեց օրվա խորհուրդը: Երթի մասնակիցները մեկ առ մեկ վանկարկեցին «Սասնա ծռերի» անդամների անունները, ապա հայրենասիրական երգերով ու թմբուկներով ակցիան շարունակեցին:

Ճանապարհին երթը կարգավորող ոստիկանները պարբերաբար «վերեւներին» զեկուցում էին, երթի մասնակիցների թիվը, գործողությունները, սակայն չէին խոչընդոտում քաղաքացիների ազատ տեղաշարժին:

Ողջ ընթացքում երթն ընթանում էր թմբկահարությամբ ու միացված բարձր երաժշտությամբ, մասնակիցները ճանապարհին կանգ էին առնում՝ «Սասնա ծռերի» անդամների մասին երգեր երգելու համար:

sasna-crer-5 sasna-crer-4 sasna-crer-1 sasna-crer-2 sasna-crer-3
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Անգամ մը եւս, չէք նշում մի տարրական տվյալ՝ թէ քանի՞ անձիք էին մասնակցում այս երթին: Մինչ ձեր հրատարակած պատկերով եւ գրությամբ, կարող էք տպաւորություն գոյացնել թէ մեծաթիւ էին այս ցուցարարները:

    Գոնէ մի այլ լրատվական գործակալություն – որ մինչդեռ ընդհանրապէս ծանօթ է որպէս հակակառավարական – հայտնում է թէ մասնակիցների թիւը 100 (հարիւր)-ից պակաս էր:

    Նկատի ունենալով որ այդ ցուցարարներին մէջ էին բանտարկյալների ընտանիքի անդամներ եւ ընկերներ, եւ թէ բանտարկյալների թիւը կարծեմ գոնէ երեսուն է, այս «երթը» փաստում եւ հաստատում է, անգամ մը եւս, թէ հայ ժողովուրդը, իր յուրահատուկ իմաստությամբ, իր մասսայական մեծամասնությամբ, ասեց եւ ասում է այդ մի ափ ծայրահեղական մոլորյալներին, որոնք հայի արյուն թափեցին հայ հողի վրա ՝ «չէ. շատ հեռու գնացիք. մենք ձեզ չենք հետեւում»:

    Իսկ նկատի ունենալով որ Սփիւռքահայությունը ներկայացնող որեւէ լուրջ կամ պարզապէս իսկական կազմակերպություն իր տեղիցը չշարժվեց, ձայն չհանեց, Յուլիսի արիւնահեղ հիմարության կապակցությամբ, ուրեմն՝ Սփիւռքահայութիւնը դարձյալ կանգնած է Հայաստանի ժողովուրդի կողքին:

    Ափ մը աղմկալից եւ աննշան անձեր եւ երեւակայական խմբաւորումները թող շարունակեն սակայն այս խղճալի վարքագիծը, դա ել նրանց իրաւունքն է: Եւ առիթ է տալիս որ վերահաստատվի վերեւ պարզված իրականությունը:

    • Հ.Շ. says:

      «մի քանի տասնյակ քաղաքացիներ»-ը
      իմ առաջին մեկնաբանութենէս ետք է որ աւելցուցիք, չէ՞…

      եթէ այո, պրավո,
      ի պատիւ ձեզի է ճշդումը

      իսկ եթէ ես եմ որ առաջին ընթերցման ատեն չէի նկատած այդ բառերը,
      ուրեմն ներողութիւն այդ մասին դիտողութեանս համար

      մնացեալ վերլուծումս կը մնա անշուշտ լիովին ի զօրու

  2. Հ.Շ. says:

    Իսկ քանի որ այս հոդվածը թերթի «Իրավական» գլխի տակ է հրատարված, ահա ուրեմն նորէն մի – անվճար եւ սիրահոժար – խորհուրդ, բանտարկյալներին եւ իրենց «փաստաբաններին»՝ ժամանակն է բանակցելու, դատական գործընթացների հանգումի կապակցությամբ: Փոխանակ անվերջ աւելի խրելու, ձեր վիճակը աւել վատթարացնելու, այդ գետնի վրայ եւս՝ սխալ, անկապ կամ անիմաստ քայլերով:

    Բացի եթէ նպատակը առաւելագոյն տեւողությամբ բանտում նստիլն է, հիմա ել այդ ճաանապարհով «մարտիրոսանալու» համար – բայց մանաւանդ, դարձյալ փախչելու համար կյանքի առօրյա իրականությունից, զորս դիմագրավելն է իսկական քաջությունն ու մինչեւ իսկ հերոսությունը, եւ ոչ թէ անկէ փախուստը՝ տղայական, ցնորական աշխարհում – :

  3. Հ.Շ. says:

    Ի դէպ` այս օրինական թղթածրարում, բանտում տեսակցությունների վերաբերյալ սահմանափակումները բացահայտօրէն կապ չունեմ Մարդու Իրաւունքների հետ, ինչպէս որ գոռում-գոչում են բանտարկյալների պաշտպանները:

    Այս բանտարկյալները, ըստ էության, այն մեղադրանքին տակ են թէ նրանք ջանացին բռնի ուժով, զինյալ բրտությամբ կառավարությունը տապալել, կրակի եւ արյան ճամբով իշխանափոխություն կատարել, Պետությունը անկայունացնել, երկիրը տանիլ անդունդ:

    Թէ որ այս ամէնը – գոնէ ցարդ… – այս բառերով չեն ներկայացվում, այդ ալ մեղադրյալները օրինապէս խնայելու համար է, եւ ինքնազսպում կը հանդիսանայ օրինապահ մարմինների կողմէ:

    Հետեւաբար, բոլոր այցելությունները որ արգիլված են, անոնք են որոնք ռիսկը կը ստեղծեն որ արիւնահեղ ապստամբության փորձի հեղինակները իրենց այցելուների միջոցաւ իրարու հետ հաղորդակցության մէջ մտնեն, պատգամներ փոխանցեն, եւ ջանան վերակենդանացնել եւ շարունակել Խորենացի փողոցում սկսած իրենց գործողությունը:

    Այս է օրինական հիմունքը՝ բանտում այցելությունների վերաբերյալ սահմանափակումներին: Եւ արդարացի է, որովհետեւ, նկատի ունենալով թէ ինչի է վերաբերում վերոհիշյալ ռիսկը, հաւանականության չափանիշն է որ կը կիրարկվի, բաւարար է, եւ ոչ թէ կասկածից անդին ստոյգ իրողության սկզբունքը:

    Այս տարրական բացատրության լոյսին տակ՝ այն անձիքը որոնց արգիլվում է տեսակցիլ բանտարկյալների հետ… բաղդաւոր են, որ իրենք ալ չեն ձերբակալված, որ իրենք ալ չեն դատվելու… Այլ երկիրներում անոնցմէ գոնէ մի քանիսը, ներառյալ կողակիցները եւ չափահաս զավակները, այսպիսի հանգամանքներում նաեւ կը դիմագրաւէին օրինական լուրջ խնդիրներ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031