Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ հանձնաժողովում պետք է լինեն հոգեբաններ, մանկավարժներ. փաստաբան

Դեկտեմբեր 12,2016 14:42

Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը մտահոգված է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովի կազմով: «Հիմնականում ուժային կառույցների ներկայացուցիչներ են, ինչն արդեն խնդրահարույց է, այնտեղ չպետք է լինեն նման կառույցների ներկայացուցիչներ, այլ ավելի շատ մանկավարժներ, հոգեբաններ եւ այլն»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց պարոն Ռեւազյանը:

Իսկ վերջին տարիների վիճակագրության համաձայն, ըստ Ռոբերտ Ռեւազյանի, պայմանական վաղաժամկետ ազատ արձակվածների թիվը 10-15 տոկոս է կազմում, ինչը շատ ցածր ցուցանիշ է:

Նա նկատեց, որ մշակվել է օրենսդրական նախագիծ, որով դատապարտյալները կարող են անկախ հանձնաժողովի բացասական որոշումները վիճարկել դատարանում, բայց անհայտ է`երբ այն կգործի. «Արդեն վեց, յոթ տարի միայն քննարկվում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման խոչընդոտների հարցը, անընդհատ խոսվում է ցմահ դատապարտվածների հետ կապված խնդիրը, ընդհանրապես հարցն այսպես պետք է դնենք` ինչ խնդիր ենք մեր առջեւ դնում` ունենանք հասարակություն, որտեղ բանտերում հսկայական թվով հանցագործներ կլինեն, թե ունենանք հասարակություն, որտեղ հանցագործության ցածր ցուցանիշ կլինի, այսինքն, խնդիր ենք դնում պատժելո՞ւ, թե՞ կանխարգելելու: Պետք է կանխարգելելու խնդիր դնենք»:

Հարցին, թե մտավախություն չունեք, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հնարավորությունը հանցագործներին ավելի անհոգ կդարձնի, պարոն Ռեւազյանը պատասխանեց, որ գուցե հենց այդ մտավախությունն է պատճառը, որ վաղաժամկետ ազատ արձակման ռեժիմը քիչ դեպքերում է կիրառվում. «Այդ մտավախությունը չպետք է հանգեցնի նրան, որ վաղաժամկետ ազատ արձակման համակարգը ձախողի, գուցե հենց այդ մտավախությունն է պատճառը, որ մարդիկ այսօր վաղաժամկետ ազատ չեն արձակվում եւ միայն համաներմամբ են ազատ արձակվում: Քրեակատարողական հիմնարկները պետք է ուղղիչ գործառույթ կատարեն, իսկ վաղաժամկետ ազատ չարձակվելու հանգամանքը ուղղիչ գործառույթի գնահատականն է, եթե ուղղիչ աշխատանքները լավ կատարվեն, խնդիր չի լինի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031