Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ Հելսինկյան կոմիտեի նախագահի կոչը՝ Ալիևին

Մարտ 21,2017 11:25

Նովրուզի տոնի կապակցությամբ ԱՄՆ-ի Հելսինկյան կոմիտեն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին և հարգել մարդու իրավունքները, ժողովրդավարության և օրենքի գերակայությունը, որոնք ստանձնել է ԵԱՀԿ-ի շրջանակում:

Հելսինկյան կոմիտեի նախագահ սենատոր Ռոջեր Ուիքերը մտահոգիչ է համարում այն փաստը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի քանի հարյուր մարդկանց համաներման արդյունքում ազատ է արձակել շատ քիչ թվով քաղբանտարկյալների:

«ԵԱՀԿ անդամ պետությունները պարտավորվում են հարգել խոսքի ազատությունը, այդ թվում ՝ տեղեկատվության ու տեսակետների փոխանակման ազատությունը` առանց իշխանությունների միջամտության: Ադրբեջանի կառավարությունը պետք է հետևողական լինի ստանձնած հանձնառությանը` ազատ արձակելով ընդդիմադիր գործիչներին, քաղաքացիական ակտիվիստներին, լրագրողներին և կրոնական առաջնորդներին, ովքեր ներկայում բանտում են իրենց իրավունքների խաղաղ իրացնելու համար»:

Ուիքերի խոսքով՝ ասվածը վերաբերում է նաև նախագահի նախկին թեկնածու Իլգար Մամեդովին, որն արդեն հինգ տարի է գտնվում է բանտում՝ քաղաքական հետապնդումների պատճառով:

«Նախագահ Ալիևի համաներումներից հետո մարդու իրավունքների տասնյակ ակտիվիստներ, լրագրողներ և քաղբանտարկյալներ տանջվում են բանտերում և ենթարկվում վատ վերաբերմունքի: Կոչ եմ անում Ալիևին իր երկրում հարգել մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, անմիջապես ազատ արձակել քաղբանտարկյալներին»,- նշել է Հելսինկյան կոմիտեի համանախագահ Քրիս Սմիթը:

Կոմիտեն նաև հիշեցնում է, որ 2016թ. ադրբեջանական կառավարությունը համաներում է շնորհել 148 մարդու, այս տարի՝ ավելի քան 400 բանտարկյալի, որոնց թվում ընդամենը 4 քաղբանտարկյալ կա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031