Լրահոս
Օրվա լրահոսը

Սթրիթ արթը մուտք է գործել մարզային համայնքներ

Դեկտեմբեր 15,2016 10:49

Աշտարակ, Չարենցավան, էջմիածին, Ախուրյան, Վարդենիկ համայնքներում «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ-ն երիտասարդների ուժերով սթրիթ արթի կիրառման միջոցով գունազարդել է տարբեր հաստատությունների աստիճանահարթակները՝ դրանք վերածելով վառ, գունագեղ ինստալյացիաների։ «Քայլ առ քայլ դեպի գունեղ ապագա» խորագրով ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

1
Ծրագիրը դրամաշնորհի է արժանացել «Երիտասարդության օրերին նվիրված ծրագրերի իրականացում» անվանակարգում։ Կազմակերպիչները նշում են, որ սթրիթ արթը, գեղագիտականից զատ, ունի նաև բովանդակային նշանակություն, քանզի պատկերների և բառերի միջոցով ներկայացնում է կոնկրետ ասելիք։ Սթրիթ արթը, լինելով համեմատաբար նոր երևույթ, արդեն իսկ մեծ տարածում է ստացել՝ ապահովելով Երևանի մի շարք շինությունների գեղագիտական տեսքը: Միևնույն ժամանակ մարզերում և համայնքներում սթրիթ արթը շարունակում է պակաս հայտնի լինել հանրության լայն շրջանակների համար: Հետևաբար կա անհրաժեշտություն մարզերում և համայնքներում ապրող ստեղծագործ մոտեցմամբ առաջնորդվող մարդկանց ևս հնարավորություն ընձեռել՝ արվեստի այս տարբերակի միջոցով ինքնադրսևորվելու և իրենց լուման ունենալու սեփական համայնքների գեղագիտական տեսքն ու ինքնատիպ կոլորիտն է՜լ ավելի վառ, պատկերավոր ու խոսուն դարձնելու համար:

5
Մինչ նկարազարդումները ծրագրի փորձագետ-նկարիչը համայնքներում երիտասարդներին ներկայացրել է տեսական տեղեկություն street art-ի, դրա կիրառելիության, նշանակության մասին՝ այն նաև ներկայացնելով որպես խնդիրների կամ ասելիքի նոր ոճ, ձև։

3
Ծրագրի ավարտին տպագրվել են բացիկներ համայնքների անուններով և նկարազարդված աստիճանահարթակների նկարներով։ Դրանք կտրամադրվեն մասնակից համայնքների պետական և ոչ պետական կառույցներին։ Վերջիններս էլ, օգտագործելով դրանք, ուղարկելով այլ համայնքներ, կնպաստեն ծրագրի շարունակականությանը, այլ համայնքներում այս գաղափարի իրականացմանը, այլ երիտասարդների ներգրավմանը։

2

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031