Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Արզումանյան. «Երեք անգամ թերացած խորհուրդը կարող է ցրվել»

Դեկտեմբեր 16,2016 11:47

Դեկտեմբերի 16-ին «Հայելի» ակումբը հյուրընկալել էր ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանին: Նա խոսեց համակարգում տեղի ունեցած փոփոխություններից:

Տիկին Արզումանյանը նշեց, որ լրագրողների հետեւողականությունը զգոնացնում է, եւ երբ որեւէ պաշտոնյա պաշտպանում է գիտական ատենախոսություն, ԶԼՄ-ների արձագանքը եւ աչալուրջ հետեւելը նեգատիվ երեւույթներին, որոշակի դրական արդյունք է տալիս: «2016-ը շատ ծանր տարի էր երկրի ու ԲՈՀ-ի համար: Մենք այսօր ունենք նոր գիտական աստիճանաշնորհման համակարգ եւ 62 գիտական խորհուրդներ, որոնք ձեւավորվել են եվրոպական չափանիշներով… Պաշտպանությունները կազմակերպվում են փոքր թվով գիտնականներով: Այս տարի 12 աշխատանք են մերժել մասնագիտական խորհուրդները, մեր մերժումների թիվը եւս կրճատվել է` 45 է, 120-ով պակասել է պաշտպանությունների թիվը: Կարծում եմ, որ դա ԲՈՀ-ի սկզբունքային աշխատելու արդյունքն է»,-նշեց ԲՈՀ-ի նախագահը:

Անդրադառնալով որոշ ոլորտներում անորակ գիտական աշխատանքներին, որոնք ԲՈՀ-ը մերժում կամ վերադարձնում է խորհուրդներ, Լիլիթ Արզումանյանն ասաց. «Անցյալ տարի 9 խորհուրդ նկատողություն ստացավ, կանոնակարգով ունենք նման կետ, որ երեք անգամ խորհուրդը թերանալու դեպքում կարող է ցրվել: Խորհուրդների անբարեխղճության պատճառով են աշխատանքները վերադարձվում»:

Նրա ձեւակերպմամբ, առայժմ տարբեր բուհերում գտնվող նույն գործառույթն իրականացնող խորհուրդների օպտիմալացում չի սպասվում. «Թող մրցակցություն լինի, ընտրության հնարավորություն»:

Տիկին Արզումանյանն ասաց նաեւ, որ ԲՈՀ-ը ազատ է գործում. «Ամեն ինչ կախված է քեզանից, նաեւ մեր երկիրը այն երկիրը չէ, որ խեղդվում ես»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031