Լրահոս
Օրվա լրահոսը

Կմիաձուլվեն «Փոքր Մհեր» կրթահամալիրը և Ապարանի ռազմամարզական վարժարանը

Դեկտեմբեր 29,2016 19:59

Կառավարությունն ընդունել է «Փոքր Մհեր» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի Նուբարաշենի մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու, «Փոքր Մհեր» կրթահամալիր» և «Ապարանի ռազմամարզական վարժարան» ՊՈԱԿ-ները միաձուլման ձևով «Նուբարաշենի մասնագիտացված դպրոց» ՊՈԱԿ վերակազմակերպելու մասին» որոշում՝ կրթության ոլորտում գործող ՊՈԱԿ-ների թվաքանակի կրճատման և դրանց գործունեության օպտիմալացման նպատակով:

Վերակազմակերպման արդյունքում կրթահամալիրի Նուբարաշենի մասնաճյուղի հենքի վրա կստեղծվի հանրակրթական հիմնական մասնագիտացված ծրագրեր իրականացնող ՊՈԱԿ, որի գործունեության առարկան հանրակրթական հիմնական (1-9-րդ դասարաններ) ծրագրերի իրականացումն է: Մասնագիտացված դպրոցի նպատակը ծրագրերին համապատասխան սովորողների դաստիարակության ապահովումն է, մասնագիտացված կրթություն ստանալու համար պայմանների ստեղծումը:  ՊՈԱԿ-ների միաձուլման արդյունքում կապահովվի դրանց գործունեության արդյունավետության բարձրացումը և պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործումը:

Գործադիրը հաստատել է նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում Արմեն Մուրադյանի ընտրության արդյունքները:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031